ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Վերադարձ Մալաթիա

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Այսպիսի ողբալի պայմաններում ստիպված բաժանվում եմ մնացած հարազատներից: Արագ քայլերով իջնում եմ ձորը և ծառերի թփերի արանքում թաքնվելով՝ հեռանում: Այդ անիծյալ բորենիների որջից մտնում եմ առաջին հանդիպած ցորենի արտի մեջ և մի քիչ հանգստանում: Շրջապատը դիտելուց հետո որոշեցինք արտերի միջով, առանց ճանապարհ դուրս գալու, գնալ դեպի Մալաթիա: Յուրաքանչյուր անգամ, երբ հեռվից տեսնում էինք որևէ անցորդի, թաքնվում էինք ցորենի հասկերի մեջ: Հասանք այնպիսի տեղ, որտեղից առանց ճանապարհ դուրս գալու՝ հնարավոր չէր առաջ գնալ, ուստի ստիպված ճանապարհ դուրս եկանք, որտեղից բարձրանում էր մի բլուր, հազիվ բարձրացել էինք բլուրի գագաթը, տեսանք 50 քայլ մեզանից հեռու մի ժանդարմ գալիս է մեր կողմը ՝ ձիուն նստած:

 Հովհաննեսն ուզում էր փախչել, բայց ես թևից բռնեցի ու պատվիրեցի ճամփան շարունակել ու ասացի, եթե ժանդարմը հարց տա ինձ, թողնի, որ պատասխանեմ: Հասանք ժանդարմին, հարց տվեց, թե ուր եք  գնում, ասացի, որ մենք Պլղուրի գյուղի աղայի ծառաներն ենք, նա մեզ ուղարկում է քաղաք, որպեսզի իր ծանոթ Պեքիր աղային ասենք, որ գնա գյուղ՝ մի կարևոր գործի համար: Չեմ կարծում, որ ժանդարմն իմ հորինած ստին հավատաց, բայց երևի չար մարդ չէր, ասաց, դե լավ, գյավուռի լակոտներ, գնացե´ք, բայց զգուշացե´ք չար մարդկանցից:

 Ճամփան շարունակեցինք և, առանց ուրիշ պատահարի, հասանք քաղաք: Հազիվ Ղանեթե կոչված շուկան էինք հասել, հանդիպեցինք Ալեքսանին՝ իմ դասընկերոջը: Նրան պատմեցի այդ օրվա մեզ պատահած դեպքերը: Continue reading

Advertisements