Մեկնարկեց «Դեկորատիվ արվեստի զարգացումը  Եղեգնաձոր համայնքում» ծրագիրը  


 

2015թ-ի հուլիսի 1-ից մեկնարկեց «Դեկորատիվ արվեստի զարգացումը Եղեգնաձոր համայնքում» ծրագիրը, որն իրականացնում է Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը` ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

 Ծրագրի նպատակն է նպաստել Եղեգնաձոր քաղաքի երիտասարդների զբաղվածության և եկամտի աճին: Տիրապետելով դեկորատիվ արվեստի այս ճյուղերին՝ բատիկ և պլաստիկ կավ, նրանք կարող են պատրաստել զարդեր և շարֆեր ու վաճառելով դրանք` ստանալ հավելյալ եկամուտ:

 Այս ծրագրի շրջանակներում Վայոց ձորի թեմի առաջնորդարանում կիրականացվեն պլաստիկ կավի և բատիկի երկամսյա դասընթացներ, որին մասնակցում են շուրջ 30 երիտասարդներ:

Դասընթացի ավարտին կկազմակերպվի պատրաստված աշխատանքների ցուցահանդես:

Advertisements