ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)  


 

Վերադարձ Մալաթիա

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հաջորդ օրը հանդիպեցինք Ստեփան քեռուս տղին՝ Համբարձումին, նա զգուշության համար մեզ տարավ պանդոկի բակը: Մի անկյուն քաշված` սկսեցինք իրար պատմել մինչ այդ մեզ պատահած դեպքերը: Պարզվեց, որ մայրը Մալաթիայում իր տիրոջ՝ Էքմեքճի հաճիի մոտ է: Էքմեքճի հաճին պանդոկի և կառքերի տեր է և աշխատողի կարիք ունի: Մանավանդ գրագետ մի տղայի, որ գնա կառքերի հետ և ճանապարհի ծախսերի հաշիվը պահի: Համբարձումից խնդրեցի, որ մեզ համար խոսի աղայի հետ, եթե հնարավոր է, ապա մեզ էլ աշխատանքի տեղ անի: Մեզ հուսադրեց և պատվիրեց, որ իրեն սպասենք այդտեղ ու գնաց: Քիչ հետո ուրախացած վերադարձավ և մեզ առաջնորդեց իր աղայի մոտ:

Աղան մեր որտեղացի, ում տղան լինելնիս հարցրեց, հետո ինձ հարցրեց, թե թուրքերեն գրել-կարդալ գիտեմ: Իմ դրական պատասխանից հետո ինձ տվեց թուղթ և մատիտ ու ասաց, որ մի բան գրեմ, ես արաբերեն տառերով գրեցի դիմումի նման մի երկտող. խնդրում եմ մեզ ընդունեք ձեզ մոտ աշխատանքի և մենք ջանք չենք խնայի ձեզ գոհացնել: Մեր լավ աշխատանքով վերցրեց գրածս ու կարդաց, ծիծաղեց ու ասաց. «Լավ, այսօր արդեն երեկոն մոտ է, գիշերելու համար Էնվերը (Համբարձումի թուրք անունը) իմ պանդոկում մի սենյակ կտրամադրի ձեզ, որտեղ կգիշերեք, վաղը պետք եղած կարգադրությունը կանեմ ձեր կատարելիք աշխատանքի մասին»: Continue reading

Advertisements