Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնը կատարեց ուխտագնացություն դեպի Խաչիկ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցի


Օրերս Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնը կատարեց ուխտագնացություն դեպի Խաչիկ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցի:

Ուխտագնացները Սուրբ Պատարագին մասնակցելուց հետո այցելեցին Խոտակերաց վանք, այնուհետև՝ Արենի գյուղի Ս. Աստվածածին եկեղեցի, որտեղ երեկոյան ժամերգությանը ներկա գտնվելուց հետո Աստվածային օրհնությամբ լեցուն ջերմ հիշողություններով վերադարձան Սուրբ Էջմիածին:

Կենտրոնի ողջ անձնակազմն իր ջերմագին շնորհակալությունն է հայտնում հոգեշնորհ Տ. Վաչե աբեղա Մկրտչյանին՝ ուխտագնացներին առաջնորդելու համար: Մեր երախտագիտությունն ենք հայտնում բարեշնորհ Դավիթ սարկավագ Հովհաննիսյանին և բարեշնորհ Արսեն սարկավագ Մաթևոսյանին` ուխտագնացության կազմակերպման համար:

Լաուրա Աղաջանյան

Advertisements