Նորակոչիկների օրհնության արարողություն  Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում և Վայքի զինկոմիսարիատում


Հուլիսի 22-ին Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քհն. Սահակյանն օրհնեց եկեղեցում հավաքված նորակոչիկներին:

Ներկա էին Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, նորակոչիկների ծնողներն ու հարազատները:

Ավանդույթի համաձայն՝ քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն օրհնված խաչեր նվիրեց նորակոչիկներին: Իսկ Տեր Գալուստ քհն. Սահակյանը նորակոչիկներին նվիրեց աղոթագրքեր, որոնք տպագրված են զինվորների համար:

Ըստ ավանդույթի՝ ամեն տարի Սբ. Գայանե եկեղեցու բակում է տեղի ունենում նորակոչիկների հրաժեշտի արարողությունը: Continue reading

Advertisements

Այսօր Ս. Մակաբայեցիների` Ս. Եղիազար քահանայի, Ս. Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է


Այսօր Ս. Մակաբայեցիների` Ս. Եղիազար քահանայի, Ս. Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն էՀին Կտակարանի այս սրբերի նահատակության մասին պատմվում է Մակաբայեցիների երկրորդ գրքի 6-րդ և 7-րդ գլուխներում: Ն. Ք. 2-րդ դարում Հրեաստանը գտնվում էր Սելևկյան իշխանապետության ներքո: Վիճակն ավելի է սրվում Անտիոքոս Եպիփանի թագավորության օրոք: Նա հրահանգում է, որ իր իշխանության ներքո գտնվող բոլոր ազգերն ընդունեն հունական մշակույթն ու պաշտեն հունական աստվածներին: Սակայն Մատաթիա անունով մի քահանա իր որդիներով ու եղբայրներով ապստամբում է այս որոշման դեմ` հավատարիմ մնալով Աստծո Օրենքին և Ուխտին: Վերջինիս որդիներից էր Հուդան, որն իր քաջագործությունների շնորհիվ ստացավ «Մակաբեոս» հունական անունը, որ նշանակում է «մրճահար, հարվածահար»: Հետագայում նրանց ընտանիքին անվանեցին Մակաբայեցիներ:

Ս. Եղիազար քահանան Մատաթիայի որդին էր` քաջ, աստվածավախ և իմաստությամբ լի: Վերջինիս բերանին գելոց են դնում և ստիպում խոզի միս ուտել, ինչն արգելված էր ըստ հրեական օրենքի: Քանի որ նա մանկուց դաստիարակվել էր աստվածային պատվիրաններով ու օրենքներով, մերժում է այդ առաջարկը` գերադասելով արիաբար մեռնել և բարի անուն թողնել, քան պախարակվել իր ընկերներից ու հարազատներից: Երկար կտտանքներ կրելուց հետո սուրբն ավանդում է իր հոգին` հետագա սերունդների համար դառնալով քաջության և ներշնչանքի աղբյուր: Continue reading