Նորակոչիկների օրհնության արարողություն  Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում և Վայքի զինկոմիսարիատում


Հուլիսի 22-ին Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քհն. Սահակյանն օրհնեց եկեղեցում հավաքված նորակոչիկներին:

Ներկա էին Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, նորակոչիկների ծնողներն ու հարազատները:

Ավանդույթի համաձայն՝ քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն օրհնված խաչեր նվիրեց նորակոչիկներին: Իսկ Տեր Գալուստ քհն. Սահակյանը նորակոչիկներին նվիրեց աղոթագրքեր, որոնք տպագրված են զինվորների համար:

Ըստ ավանդույթի՝ ամեն տարի Սբ. Գայանե եկեղեցու բակում է տեղի ունենում նորակոչիկների հրաժեշտի արարողությունը:

Տեր Հայրն իր խոսքում կոչ արեց նորակոչիկներին ուժեղ լինել, լավ ծառայել և հայրենիքի նկատմամբ պարտքը հավատարմությամբ կատարել:

Իսկ նորակոչիկների ծնողներին ասաց, որ ուրախ լինեն, որ իրենց զավակներն արժանի են մեր ազգային բանակում զինվորագրվելուն:

Ավելացնենք նաև, որ այսօր Վայք քաղաքի զինկոմիսարիատում նույնպես տեղի ունեցավ նորակոչիկների օրհնության կարգ, որը կատարեց Տեր Գալուստ քհն. Սահակյանը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

 

Advertisements