Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման հանդիսություն Եղեգնաձորի ամֆիթատրոնում


Հուլիսի 28-ին Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանշական ջահը Վայոց ձորի մարզում դիմավորելու և դեպի Արարատի մարզ ճանապարհելու նպատակով Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում  կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ մարզը դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Սուրբ Թադեի վանքում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի ձեռամբ վառած Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանշական ջահը:

Հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել Համահայկական ամառային խաղերի համաշխարհային գործադիր կոմիտեի անդամ Սեպուհ Բաղդոյանը (Ավստրիայի ներկայացուցիչ):

Ս. Բաղդոյանն իր խոսքում կարևորեց Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության գաղափարը և բարի երթ մաղթեց համահայկական խաղերին:

 Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Սրբազան Հայրը միասնություն, համախմբվածություն և հաղթանակ մաղթեց խաղերի մասնակիցներին և բոլոր ներկաներին:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց. <<Վայոց ձորի համար մեծ պատիվ է ընդունել Համահայկական ամառային 6-րդ խաղերի երեք ջահերից մեկը, որի երթը մեկնարկել է Պարսկաստանում, հասել է Սյունիքի մարզ, այնուհետև Վայոց ձոր
Խորհրդանշական է, որ Համահայկական ամառային 6-րդ խաղերի անցկացումն այս տարի համընկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, ինչը կարևոր հարթակ է մեր պետության ու ժողովրդի ձայնը ևս մեկ անգամ լսելի դարձնելու առումով
Սիրելի վայոցձորցիներ, այս պատմական խաղերի անցկացումը մեր ժողովրդի համար վերածվել է իսկական տոնի, քանզի այս խաղերն այն եզակի մրցույթներից են, որտեղ չկան պարտվողներ: Համահայկական խաղերը ապացույցն են հայի միասնականության, համերաշխության ու ամեն պարագայում հաղթողի լինելու փաստի
Այս տարի Համահայկական խաղերին մասնակցում են մոտ 5000 մարզիկներ: Վայոց ձորի մարզական պատվիրակությունը բաղկացած է 62 հոգուց, որոնց շարքերում ընդկրգված 32 մարզիկներ հանդես կագան տարբեր մարզաձևերում>>: 

Վերջում մարզպետ Հ. Սարգսյանը հաջողություն ու հաղթանակ մաղթեց Վայոց ձորի մարզիկներին, Համահայկական Continue reading

Advertisements