Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2015 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը


Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2015 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը2015 թվականի հուլիսի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2015 թ-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը: Ասուլիսին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, մարզպետի օգնականը, <<Վարդաձոր>> և <<ԱգրոԿամուրջ>> ամսաթերթերի խմբագիրները, Վայոց ձորի թեմի լրատվության բաժնի պատասխանատուն, մարզում գործող հասարակական կազմակերպությունների նախագահներ:

Մարզպետ Հ. Սարգսյանը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մարզպետի գործունեության 2015 թվականի առաջին կիսամյակի արդյունքները: Նշեց, որ ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում մարզպետարանում մշտապես քննարկվել են մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Հ. Սարգսյանը կարևորեց համայնքային այցելությունները, որոնց ընթացքում նա տեղում ծանոթացել է համայնքապետարանի, համայնքում առկա խնդիրներին: Նա նշեց նաև, որ ՀՀ կառավարությունը վարում է մարզերի համաչափ զարգացման քաղաքականություն և հնարավոր բոլոր միջոցներով օգնում է ՀՀ մարզպետարաններին՝ համայնքներին տարբեր ծրագրերի մեջ ընդգրկելով օժանդակել համայնքային հրատապ խնդիրների լուծմանը:

Մարզպետը նշեց, որ մարզում պատշաճորեն կազմակերպվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի կողմից նախատեսված ծրագրերը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարերի բացումը մարզի մի շարք համայնքներում՝ Վայք, Ջերմուկ քաղաքային, Աղավնաձոր, Գետափ, Զեդեա, Մալիշկա, Ռինդ գյուղական համայնքներում, որոնց մեծ մասի բացման արարողություններին ինքն անձամբ ներկա է գտնվել: Նա հավելեց, որ նույն պատշաճությամբ իրականացվել են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ և Արցախյան ազատմարտի հաղթական ավարտի 23-րդ տարեդարձերի նվիրված միջոցառումները: Հ. Սարգսյանն ասաց, որ բարձր պատասխանատվությամբ կատարվել է ձմեռային զորակոչի առաջադրանքը և կազմակերպվել է նորակոչիկներին հադիսավորությամբ բանակ ճանապարհելու աշխատանքները: 

Ներկայացվեց ՀՀ պետբյուջեից մարզին հատկացված գումարների և դրանց նպատակային ծախսերի մասին տեղեկատվություն՝ առանձնապես. 2015 թվականի առաջին կիսամյակում մարզին 19 ծրագրերով պետբյուջեից ֆինասավորումը կատարվել է 1083730.3 հազար դրամ, որից 799770.0 հազար դրամ ծախսվել է կրթության ոլորտում: Մշակույթի ոլորտին հատկացվել է 9241.3 հազար դրամ, որից պետական աջակցության մշակութային միջոցառումների իրականացման համար հատկացվել է 1950.0 հազար դրամ:

-Մարզային առողջապահական հաստատությունների ֆինանսավորման համար հատկացվել է 691 701.2 հազար դրամ: Մատուցվել է 18144.3 հազար դրամի վճարովի բժշկական ծառայություններ: Սոցիալական ոլորտի ձեռքբերումներից է նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցման համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքները: Աշխատանքներ են տարվում Եղեգնաձորի պոլիկլինիկայի շենքում հատկացված տարածքի վերանորոգման նպատակով նախատեսված նախագծման գործընթացի կազմակերպման ուղղությամբ: Իսկ սոցիալակա ոլորտում ձեռնարկվել է համապատասախան միջոցառումներ նպաստի համակարգին պետական բյուջեից հատկացվող միջոցների հասցեականության պահպանման և նպատակային օգտագործման ուղղությամբ: Մարզի զբաղվածության տարածքային կենտրոններում 2015թ. առաջին կիսամյակում գրանցվել է 1131 գործազուրկ, որից 147-ը տեղավորվել է աշխատանքի:

Մարզում գյուղատնտեսության զարգացման նպատակով 2015 թվականին պետական աջակցության ծրագրերով շուկայականից ցածր գներով մարզի հողօգտագործողներին հատկացվել է պարարտանյութ՝ ազոտական՝ 428 տ, ֆոսֆորական՝ 10.65տ, կալիումական` 10.75տ, իսկ դիզվառելանյութ՝ 31350լ: Տրամադրվել է գարնանացան գարու, առվույտի, եգիպտացորենի, կորնգանի սերմացու շուրջ 95.67տ ընդհանուր քաշով: 2015 թվականին նախորդ տարվա համեմատ 1021 հա-ով ավելացել են ցանքատարածությունները:
<<Հայկական միրգ>> ծրագրով 2015 թվականին մարզի Վերնաշեն, Խնձորուտ, Արին, Ազատեկ համայնքներում հիմնվել են կեռասենու, ընկուզենու, բալենու, դեղձենու սալորենու այգիներ: Ընդհանուր թվով հիմնվել է 46.12 հա պտղատու այգի: Նախորդ տարվա համեմատ առկա է անասնագլխաքանակի աճ` խոշոր եղջրավոր անսուններ` 142 գլուխ, մանր եղջրավոր անասուններ` 1789 գլուխ: Գնդեվազ համայնքում կառուցվել է խոշոր եղջրավոր անասունների տոհմաբուծական ֆերմա, կաթի մթերման ու վերամշակման մեկ ձեռնարկություն, նախատեսված 350 գլուխ կաթնատու կովի և 150 գլուխ երինջի համար: 2015թվականին վերագործարկվել է Եղեգնաձորի պահածոների գործարանը: Մարզի 5 համայնքներում (Ռինդ, Աղնջաձոր, Վերնաշեն, Սարավան Զառիթափ) <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության>> ծրագրով ստեղծվել են կոոպերատիվներ: Մարզում առկա 24 հացահատիկահավաք կոմբայներից 16-ը վերանորոգվել և աշխատանքային վիճակի է բերվել: -Նշեց, որ ս/թ մայիսի 15-ին կարկտահարության հետևանքով տուժել են Աղավնաձոր, Ռինդ և Չիվա համայնքների խաղողի ու պտղատու այգիները, ինչպես նաև հացահատիկի և բանջարային մշակաբույսերի սածիլված ցանքատարածությունները: Վնասը կազմում է 242.2 մլն.դրամ: Մթնոլորտային տեղումների տևական բացակայությունը հանգեցրել է երաշտի. որի պատճառով զգալիորեն տուժել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները: Չնայած այս ամենին գյուղատնտեսական տարին նպաստավոր է և նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսական մթերքների զգալի աճ կգրանցվի:

Քաղաքաշինության բնագավառում 2015թ-ի առաջին կիսամյակում Զառիթափ համայնքի ինքնահոս ջրատարի վրա կատարվել է 16440.0 հազ. դրամի շինմոնտաժային աշխատանքներ: Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ԾԻԳ պետական հիմնարկության միջոցներով մարզի Մալիշկա, Գետափ, Արփի Զառիթափ և Փոռ համայնքներում իրականացվում է գազիֆիկացման աշխատանքներ 565,0 մլն. դրամի չափով:

Առաջին կիսամյակում իրականացվել է 169.0 մլն. դրամի շին մոնտաժային աշխատանքներ: Նշված աշխատանքների կատարման համար համայնքների կողմից կատարվել է համաֆինանսավորում 51.5 մլն. դրամի դիմաց 17.97 մլն. դրամ: Վերակառուցման զարգացման բանկի միջոցների հաշվին կառուցվել է կեղտաջրերի մաքրման կայան Ջերմուկ քաղաքում, որի արժեքը կազմել է 653988.0 հազ. Դրամ :

Ճանապարհաշինության բնագավառում 2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել118.7կմ մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներ, իսկ 33.1 կմ ընթացիկ պահպանման աշխատանքներ: -ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության ֆինանսավորմամբ վերանորոգվել է դեպի Ռինդ գյուղ տանող ճանապարհի մի հատվածը՝ 100 մլն դրամի չափով:
2014թ. ըստ Վայոց ձորի մարզի արդյունաբերական կազմակեր¬պու¬թյուններից ստացված հաշվետվությունների տվյալների, ինչպես նաև վիճակագրական մոնիտորինգում չընդգրկված տնտեսվարող փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեության գնահատման՝ թողարկվել է 7.58 մլրդ. դրամի արդյունա¬բե¬րա¬կան արտադրանք, իրացվել է 7.8 մլրդ. դրամի արտադրանք, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 5.1 % :

Հիմնականում աճն ապահովվել է էլ էներգիայի, հանքային ջրերի, խմիչքների և հանքաարդյունաբերության ծավալների աճով: Մարզպետարանը մարզի գործարարներին, ձեռներեցներին աջակցել է թողարկվող արտադրանքի գովազդման, հանրապետական և միջազգային ցուցահանդեսներում նրանց մասնակցության ապահովմանուղղությամբ: Մարզում գործարարության աշխուժացման նպատակով բազմակողման համագործակցության հուշագիր է ստորագրվել Իրանի իսլամական Հանրապետության ՈՒրմիա նահանգի, ՌԴ Նիժնի-Նովգորոդի, Արխանգելսկի, Բելոռուսիայի հանրապետության Մինսկի մարզի և ՀՀ Վայոց ձորի մարզի ղեկավարության միջև: Զբոսաշրջությունը Վայոց ձորի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է և հայտարարված է տնտեսության գերակա ճյուղ: 2014 թվականի առաջին կիսամյակի համեմատ 2015 թվականի առաջին կիսամյակում մարզ ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 3000-ով կամ 20,2%-ով:
2015 թվականին առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ Կառավարության որոշմամբ փոխհատուցվել է մարզի սահմանամերձ Բարձրունի, Խաչիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Սերս համայնքների էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդների կողմից հաշվարկային տարում գումարային մինչև 1440կվտ/ժ էլեկտրաէնրգիայի քանակությունների համար 50 տոկոսի չափով: Քանզի նշված համայնքները գազաֆիկացված չեն, գազի գնի համար նախատեսված գումարը փոխանցվում է որպես էլ.էներգիայի վարձավճար, յուրաքանչյուր բաժանորդին փոխհատուցելով 180 խոր/մ ծախսած գազի համարժեք գումարի չափով: Ընդամենը փոխհատուցվել է 12647.9 հազ. Դրամ գումար:

Մարզի 44 համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 102.1%-ով: ՀՀ 2015 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեից համայնքների հատկացված դոտացիան եղել 460059.1 հազար դրամ, ֆինասավորվել է 100%-ով, աճը 2014 թվականի համեմատ կազմել է 11.2%:

Լրատվամիջոցների և ՀԿ ներկայացուցիչների կողմից հնչեցին սոցիալական և առողջապահական, գյուղատնտեսության և ոռոգման խնդիրներին, ինչպես նաև մթերումների գործընթացին, մարզի զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: Մարզպետ Հ. Սարգսյանը բոլոր հարցերին պատասխանեց հանգամանորեն:

Advertisements