Հիշատակ Սբ. Աստվածածնի գոտու գյուտի


Հիշատակ Սբ. Աստվածածնի գոտու գյուտիՍբ. Աստվածածնի գոտու գյուտը Տիրամորը նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու յոթ տոներից է: Մի հանգամանք, որն ակնհայտ կերպով ցույց է տալիս Սբ. Կույսի՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում ունեցած կարևոր և նշանակալից տեղի ու դերի մասին:

 Նա, որպես մայրության և առաքինության կատարյալ օրինակ, դարեր ի վեր իր այդ հատկանիշներով կերտել ու ձևավորել է հայ օրիորդի, կնոջ և մոր նկարագիրն ու դիմագիծը՝ միաժամանակ հրաշագործություններով այսօր էլ շարունակում է իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում:

 Արկադիոս կայսեր օրոք (395 – 408թթ.) Երուսաղեմում էր գտնվում Սբ. Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այստեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ այն զետեղում են եկեղեցում: Հույները հետագայում Ս. Մարիամին նվիրված նոր եկեղեցի են կառուցում և գոտին դնում այնտեղ՝ հավատացյալների համար պաշտամունքի և տոնակատարության առարկա դարձնելով:

Հայ իրականության մեջ Սբ. Աստվածածնի գոտու գյուտի տոնը 1774 թվականին ներմուծել է Սիմեոն Երևանցի Հայրապետը, իր հրատարակած օրացույցի մեջ: Առհասարակ, Քրիստոսի Եկեղեցին թե` սրբերի մասունքների, թե` նրանց գործածած որոշ իրերի հանդեպ ունեցել է և այսօր էլ ունի յուրահատուկ վերաբերմունք: Աստվածաշունչը և եկեղեցական կյանքի փորձառությունը փաստում են, որ Ամենակարող Աստված իր զորությունը նաև այդ առարկաների միջոցով է արտահայտել: Continue reading

Advertisements

Այսօր Սուրբ առաքյալների՝ Թովմասի, Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օրն է


Այսօր Սուրբ առաքյալների՝ Թովմասի, Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օրն էՍբ. Թովմաս առաքյալը, ում Երկվորյակ էին անվանում, հայտնի է Ավետարանի այն դրվագից, երբ մյուս առաքյալներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովմասը պնդում էր, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի խոցված կողի մեջ:

Թերահավատ առաքյալին հաջորդ շաբաթ, Վերնատան մեջ, հայտնվում է Հիսուսը: Թովմասը, հավատալով կատարված հրաշքին, ծունկի է գալիս և խոստովանում. «Տե′ր իմ և Աստվա′ծ իմ» (Հովհ. 20: 28):

Երբ մյուս առաքյալները վարանում են Քրիստոսի հետ գնալ մահացած Ղազարոսին տեսնելու, քանի որ քարկոծվելու մեծ վտանգ կար, Թովմասը համարձակորեն ասում է. «Եկե′ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11:16):

Ըստ ավանդության՝ Թովմասը քարոզել է Աստծո խոսքը Պարթևաստանում և Հնդկաստանում, նետահարվելով նահատակվել ու թաղվել է Մադրաս քաղաքում:

Նոր Կտակարանում Հակոբոս կրտսերը (այսպես է անվանվում Զեբեդեոսիորդի Հակոբոսի հետ չշփոթելու համար) հիշատակվումէ Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի կողմից բերվող առաքյալների ցուցակներում (Մատթ. 10:3, Մարկ. 3:18, Ղուկ. 6:15), սակայն այլ տեղեկություններ նրա մասին Ավետարանում այլևս չենք գտնում: Վերջին տեղեկությունը նրա մասին Գործք առաքելոցում է (1:13)` Մատաթիայի ընտրության ժամանակ։ Ուշագրավ է, որ Մատթեոսի և Մարկոսի Ավետարաններում Հակոբոսը Թադեոսի հետ հիշվում է որպես Ալփեոսի որդի։ Մարկոս 2:14 համարում Ալփեոսի որդի է անվանվում նաև Ղևի-Մատթեոսը, ինչի արդյունքում կարծիք է ձևավորվել, որ երեք առաքյալները` Հակոբոս Կրտսերը, Թադեոսը և Մատթեոսը եղբայրներ էին։

Ըստ եկեղեցական ավանդության՝ Հակոբոսը, նախքան Հիսուս Քրիստոսի աշակերտ դառնալը իր եղբոր` Մատթեոսի նման մաքսավոր է եղել։ Հոգեգալստից հետո քարոզել է Հրեաստանում, այնուհետև, Անդրեասի հետ մեկնել է Էդեսսա։

 Հետագայում ինքնուրույն քարոզել է Գազայում և Էլևթերոպոլիսում (Հարավային Պաղեստին) և Եգիպտոսում: Continue reading

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Վերադարձ Մալաթիա

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Գոմում կային նաև իմ հասակակից տղաներ, որոնց խոսակցությունից այնպես հասկացա, որ ղասապի աշակերտներ են, կարող է նաև ինձ նման անտեր, անտուն հայ տղաներ էին: Նրանք պառկած էին գոմի մի անկյունում՝ սարքված թախտի վրա: Բացի այդ տղաներից՝ գոմում կար նաև 8-10 գոմեշ, որոնց շնորհիվ գոմը տաք էր: Հազիվ տաքացել և ուրախացել էի, որ գիշերը, առանց մրսելու, անցկացնելու եմ:  Գոմի դուռը բացվեց, և ինձանից 2-3 տարով մեծ երկու տղաներ ներս մտան` մի ճրագ ձեռքներին ու սկսեցին գոմի մեջ մի բան որոնել: Ինձ, որ տեսան, մոտեցան, սկսեցին հարցեր տալ: Ես կարծեցի՝ թուրքեր են, բայց ճրագը ձեռքին տղան սկսեց հայերեն խոսել, ասաց, որ իրենք հայ են, ինքը մալաթիացի է, իսկ ընկերը՝ տրապիզոնցի, երկուսով ծառայում են պանդոկի տիրոջ մոտ: Մալաթիացին խղճում է ինձ, իսկ տրապիզոնցին հայերեն չէր խոսում և այնպես էր երևում, որ թրքից ավելի վտանգավոր է: Սկսեց գրպաններս խուզարկել, այնտեղ մի քանի ղրշ. դրամ ունեի, որը վերցրեց, վերցրեց նաև ժիլետս, մեջքիս կապած բրդյա նուրբ գոտիս: Առանց իմ աղաչանքներին, լացին, ընկերոջ հորդորներին ուշադրություն դարձնելու՝ գնացին:

Երևի թե այդ տղան պանդոկում գիշերող քուրդերին հայտնել էր իմ այդտեղ լինելը, որ իրենց գնալուց շատ չանցած, գոմի դուռը նորից բացվեց, մի մարդ ներս մտավ և գոմի տղաներին հարցրեց, թե այստեղ գյավուրի տղա կա: Տղաները պատասխանեցին, որ չգիտեն: Ես սարսափում էի, որ ինձ տեղն ու տեղը կսպանեն: Սկսեցին մութ տեղն ինձ փնտրել ու հանկարծ մեկը ոտիցս բռնեց ու ասաց, որ այստեղ է: Հետո նկատեցի, որ մի քանի հոգի են: Ինձ բռնողն սկսեց հագուստներս հանել, ինձ տկլորացնելուց հետո թողեցին ու գնացին:

Վախից, սարսափից անզգայացել էի: Երբ ուշքի եկա, զգացի, որ անասելի մրսում եմ, դողալուց ատամներս իրար չեն կպնում, աչքերիցս արցունքը հոսում էր, մտածում էի՝ ինչ անեմ, որ մի քիչ տաքանամ: Որոշում եմ ինձանից մի քիչ հեռու նստած գոմեշի կողքին թիքունքս տամ, կարող է տաքանամ: Այդպես էլ անում եմ, բայց գոմեշն իմ հարևանությունը չի ընդունում. ոտքի կանգնեց, վեր կացա, գնացի ուրիշ մի գոմեշի կողքին պառկեցի, նա էլ ոտքի կանգնեց: Ասում եմ կենդանիներն անգամ չեն ուզում ինձ օգնել, ինչ անեմ, ինչ միջոցի դիմեմ, որ մի քիչ տաքանամ, գնում եմ մի ուրիշի թիկունքը կծկվում, նա էլ վեր է կենում, այլևս չեմ փորձում. վախենում եմ գոմի տղաների ուշադրությունը գրավելուց, ով գիտե, թե ինչ անախորժություն կարող է ստեղծվել: Ճարահատ վերադառնում եմ անկյունը՝ մսուրի մեջ՝ դողալով կուչ գալիս և սպասում լուսանալուն: Չգիտեմ, թե որքան ժամանակ անցավ, գոմի դուռը նորից բացվեց, նորից միևնույն բորենու ձայնը լսեցի, ուր է այդ լակոտը, դրան ոստիկսնատուն պիտի տանեմ: Այդ, որ լսեցի, ավելի սարսափեցի, եթե հնարավոր լիներ գետինը մտնել, չէի վարանի, բայց, ափսոս, դա էլ հնարավոր չէր: Continue reading

Ա. Մաթևոսյանի ընտանիքը խաչ է նվիրաբերել Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցուն


 

Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցու կնքահոր` Արմեն Մաթևոսյանի ընտանիքը ջրօրհնյաց խաչ նվիրաբերեց եկեղեցուն:

 Այս գեղեցիկ խաչը կծառայի նաև հարսանյաց արարողություններին: Continue reading

Օգոստոսի 25-ը՝ Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցու անվանակոչության օր


Այսօր՝ օգոստոսի 25-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սբ. Աստվածածնի ծնողների՝ Սբ. Հովակիմի, Սբ. Աննայի  և յուղաբեր կանանց տոնը:

Այդ օրը Մալիշկա համայնքի Սբ. Աննա եկեղեցու անվանակոչության օրն էր:

Սբ. Աննա եկեղեցում մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ (սկիզբը՝ ժամը 10:30): Օրվա պատարագիչն ու քարոզիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Հայր Սուրբը, վկայակոչելով հոգևորբարոյական բարձր արժանիքներով ապրող Սբ. Հովակիմի և Սբ. Աննայի կազմած սրբազան ընտանեկան հարկը, նրանց օրինակով՝ կարևորեց քրիստոնեական արժեքներով ապրող այսօրվա հայ ընտանիքի կարևորությունը պետության և եկեղեցու կայացման, ազգային ինքնության պահպանման սրբազան գործում: Continue reading