Այսօր Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օրն է


 

Այսօր Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օրն էՍ. Գրիգոր Աստվածաբանը կամ Նազիանզացին ծնվել է 328 թվականին Կապադովկիայի Նազիանզ գյուղաքաղաքի մոտ գտնվող Արիանզ գյուղում, Գրիգոր եպիսկոպոսի ընտանիքում: Նա իր կրթությունն ստացել է Կեսարիայում, այնուհետև Աթենքում, որտեղ էլ ծանոթացել է քրիստոնեության ապագա խոշոր դեմքերից մեկի` Ս. Բարսեղ Կեսարացու հետ:

Որոշ ժամանակ ճգնողական կյանքով ապրելուց հետո Ս. Գրիգորը վերադառնում է Նազիանզ, հոր կողմից քահանա ձեռնադրվում, այնուհետև դառնում Սասիմայի եպիսկոպոս: Ս. Գրիգոր Աստվածաբանը Ս. Բարսեղ Կեսարացու հետ համառ պայքար է մղել արիոսականների դեմ, մասնակցել նաև Կ.Պոլսի Բ տիեզերաժողովին: Նա վախճանվել է 389 թվականի հունվարի 25-ին: Ս. Գրիգոր Նազիանզացին թողել է հարուստ գրական ժառանգություն, որը թարգմանվել է հայերեն 5-8-րդ դարերում: Continue reading

Advertisements

Այսօր Ս. Աթանաս, Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օրն է


Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետներն Ընդհանրական Եկեղեցու ամենակարկառուն գործիչներից են, ովքեր իրենց ողջ կյանքն ապրեցին հանուն քրիստոնեական հավատի ուղղափառության հաստատման ու տարածման` ընդդեմ մոլար ըմբռնումների և ուսմունքների:

Ս. Կյուրեղ

Ս. Կյուրեղ

Ս. Աթանասը (295-373թթ.) ծնվել է Ալեքսանդրիայում` հույն քրիստոնյա ընտանիքում: Բարձրագույն կրթություն ստացել է հայրենի քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում: Սարկավագ ձեռնադրվելով տեղի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից, իբրև նրա անձնական քարտուղար` մասնակցել է 325 թվականի Նիկիայի Տիեզերաժողովին և լուրջ հակահարված հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին, ովքեր մերժում էին Քրիստոսի աստվածային բնությունը` Նրան համարելով արարած:

Ի հակադրություն այս սխալ վարդապետության` Ս. Աթանասը հաստատում է Քրիստոսի Աստված լինելու իրողությունը և փրկությունը տեսնում է Աստծո հետ մարդկային բնության միավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծո մարդացման խնդրին: Փրկությունը, ըստ Աթանասի բանաձևման, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Աստվածացումն Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ»:, 328 թվականին բարձրանալով պատրիարքական աթոռ, Ս. Աթանասը հետագա իր ողջ կյանքի ընթացքում անդադար պայքարում է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանում նիկիական ուղղափառ դավանանքը: Ենթարկվելով հալածանքների` իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ն անցկացրել է աքսորում: Սակայն ճշմարտության հաստատման իր գերմարդկային ջանքերը տալիս են բարի պտուղներ. Ս. Աթանասի մահից 7-8 տարիներ հետո` Կ.Պոլսի 381 թվականի Տիեզերաժողովում, վերջնականապես ամրագրվում է Ս. Աթանասի վարդապետությունը:  Մեծ է Ս. Աթանասի վաստակը նաև վանականության զարգացման գործում:

Կյուրեղ Աղեքսանդրացի

Կյուրեղ Աղեքսանդրացի

Ս. Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետն Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի փայլուն ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել է 380 թվականին, Թեոփիլոս պատրիարքի եղբորորդին է, ում հաջորդել է 412 թվականին: Կ.Պոլսի պատրիարք Նեստորի դեմ պայքարել է ուղղափառ դավանանքի համար, որի պատճառով էլ Թեոդորոս Բ կայսրը  431 թվականին Եփեսոսում հրավիրել է Բ Տիեզերական ժողովը: Continue reading