Այսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր՝ Ս. Փիլիպպոսի և մոր` Ս. Կղոդիայի, երկու եղբայրների` Ս. Սերգեյի և Ս. Ապիտոնի, երկու սուրբ ներքինիների հիշատակության օրն է


Այսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր՝ Ս. Փիլիպպոսի և մոր` Ս. Կղոդիայի, երկու եղբայրների` Ս. Սերգեյի և Ս. Ապիտոնի, երկու սուրբ ներքինիների հիշատակության օրն էՍ. Փիլիպպոսը հռոմեացի ազնվական էր: Նշանակվելով Եգիպտոսի կառավարիչ` ընտանիքով տեղափոխվում է Ալեքսանդրիա: Ս. Եվգինեն հոր խորհրդով սովորում է գիտության այդ նշանավոր կենտրոնում, որտեղ մեծ հետաքրքրությամբ ընթերցում է Ս. Պողոս առաքյալի թղթերը:

 Հավատալով Հիսուս Քրիստոսին` իր երկու ներքինիների հետ մկրտվում է և դառնում քրիստոնյա: Այնուհետև տղամարդու զգեստ հագած գնում է վանք, դառնում վանահայր: Երիտասարդ մի կին, սիրահարվելով Եվգինեին, մերժվում է, հետո մեղադրում նրան բռնության փորձ կատարելու համար: Կանգնելով դատավորի առջև, որը նրա հարազատ հայրն էր, Ս. Եվգինեն ստիպված է լինում բացահայտել իր ինքնությունը:

Հայրը և մյուս հարազատները, լսելով Եվգինեից Փրկչի մասին, դառնում են քրիստոնյաներ: Կայսրը, իմանալով այդ մասին, սպանել է տալիս Ս. Փիլիպպոսին: Նրանց ընտանիքը տեղափոխվում է Հռոմ, ուր քրիստոնյա լինելու պատճառով ձերբակալվում են: Քրիստոսի Ծննդյան տոնին Ս. Եվգինեին գլխատում են: Քիչ անց, նահատակության փառապսակն է ընդունում նաև նրա մայրը՝ Ս. Կղոդիան:

Advertisements