ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Վերադարձ Մալաթիա

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Առավոտյան, երբ ներկայացանք Էքմեքճի հաճիին, մեզ հետ խոսել անգամ չուզեց: Նա  խիստ դեմքով հայտնեց, որ մեր կարիքը չունի: Այդ, որ լսեցի, ես ուղղակի շշմեցի, կարծես գլխիս մի ուժեղ հարված հասցրին, բայց ինչ կարող էինք անել, թողեցինք ու հուսալքված հեռացանք: Ով էր թունավորել, որ երեկվա այնքան սիրալիր մեզ ընդունողն այս առավոտ ուղղակի մեզ վռնդում է և պատվիրում է, որ նրա աչքին չերևանք: Ուզեցի Համբարձումին տեսնել և հարցնել, թե ինչ պատահեց, որ աղան մեզ վռնդեց, բայց Համբարձումն այնպես ձևացրեց, որ, իբր, մեզ չի տեսնում:

Այս երևույթն ինձ ավելի էր զարմացնում, որովհետև Համբարձումն իմ մյուս մորեղբոր տղաներից ավելի մոտիկ էր մեր ընտանիքին: Համբարձումը տարին 3 ամիս մեր տանն էր մնում, որովհետև իրենց ընտանիքը գարնանը փոխադրվում էր գյուղում ունեցած անասնապահության վրա՝ հսկելու, իսկ Համբարձումը մնում էր մեզ մոտ մինչև դպրոցի արձակուրդի վերջանալը:

 Արձակուրդի ավատին նույնպես իր ազատ ժամերին մեզ հետ մեր տանն էր լինում: Գրեթե դարձել էր մեր տան տղան, հետևապես, երբ նկատեցի, որ չի ուզում ինձ տեսնել և ամեն գնով խուսափում է հանդիպումից:

 Զարմանում և կարծում եմ, որ աղայից վախենալու համար չի ուզում ինձ հետ խոսել: Ես վճռել էի անպայման իր հետ խոսել և հասկանալ, թե ինչ պատահեց մի գիշերվա ընթացքում, որ աղան իր որոշումը փոխեց և մեզ աշխատանքի չընդունեց, բայց, իզուր, նա ինձանից ավելի ճարպիկ գտնվեց, զբաղված եմ, քիչ հետո ասելով՝ հեռացավ և ես այլևս նրան չտեսա մինչև 1918թ.:

Այսպիսով՝ երկուսով մնացինք փողոցում, բոլորովին մեզ անծանոթ մի քաղաքում՝ թշնամությամբ տրամադրված, բնակչությամբ անտուն, անտիրական: Է՛հ, ճարներս ինչ էր, նորից սկսեցինք շուկայում թափառել: Continue reading

Advertisements

Այսօր Ս. Անդրե զորավարի, նրա բանակի, Ս. Կալինիկոս և Ս. Դոմետիոս վկաների հիշատակության օրն է


Այսօր Ս. Անդրե զորավարի, նրա բանակի, Ս. Կալինիկոս և Ս. Դոմետիոս վկաների հիշատակության օրն էՍ. Անդրե զորավարը համաքրիստոնեական սուրբ է, ով նահատակության պսակն ընդունեց հանուն քրիստոնեական հավատի տարածման և ծաղկման: Նա Կիլիկիայից էր և ապրում էր Դիոկղետիանոս կայսեր օրոք:

Որպես բարձրաստիճան զինվորական` ծառայում էր Սիրիայի կայսերական բանակում` միաժամանակ լինելով գաղտնի քրիստոնյա: Պարսիկների դեմ պատերազմի ժամանակ, երբ իր սակավաթիվ բանակը (մոտ 600 հոգի) հարկադրված նահանջում էր, քաջարի զորավարը նրանց գոտեպնդում է Հիսուս Քրիստոսի անունով և վերադարձնելով բանակը մարտադաշտ` հաղթական դուրս գալիս պատերազմից: Այդպիսով ողջ բանակը քրիստոնյա է դառնում: Բանակի ընդհանուր սպարապետը, իմանալով այս մասին, զորք է ուղարկում և Տյուրոսի կիրճում նահատակում ամենքին:
Ս. Կալինիկոսը գաղատացի քրիստոնյա էր և իբրև ձեթի վաճառական, տեղից տեղ էր շրջում և տարածում քրիստոնեական հավատը: Երբ ձերբակալվեց և հրավիրվեց ուրանալու Քրիստոսին, մերժեց և տաժանակիր չարչարանքների ենթարկվելով` նահատակվեց:
Ս. Դոմետիոսը տարսոնացի քրիստոնյա ազնվական ընտանիքի զավակ էր, Դիոկղետիանոս կայսեր ժամանակակիցը: Լինելով բժիշկ` նա շրջում էր զանազան կողմերում և կարոտյալ հիվանդներին բժշկում իր մասնագիտական գիտելիքներով և հավատի զորությամբ: Continue reading