ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնՍիրելի՛ հայորդիներ,

2015 թվականի օգոստոսի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:

Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Այդ օրը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը սիրով հրավիրում են բոլորին Նորավանքի վանական համալիր, որտեղ ժամը 11.00-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին տեղի կունենա խաղողի օրհնության արարողություն և ժողովրդական տոնախմբություն:

 

Թեմի լրատվության բաժին

Advertisements

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

Վերադարձ Մալաթիա

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Մտածում էի՝ ո՞ւմ դիմել, ի՞նչ անել՝ այդ դրությունից դուրս գալու համար: Հանկարծ հիշեցի, որ քեռուս կինը գտնվում է Մալաթիայում, որոշում եմ նրան գտնել, նրանից օգնություն խնդրել, չեմ հիշում` ումից հասցեն վերցրի և ընկերոջս հետ գնացի նրա մոտ: Քեռակինը մեզ ընդունեց շատ սառը, հետո մի ակնթարթում փոխվեց, համբուրեց ինձ և սկսեց կոկորդիլոսի արցունք թափել, առաջարկեց նստել, նրան պատմեցի մեր թշվառ վիճակը, մեր առաջ ուտելու մի բան դրեց, բայց ես սպասում էի, որ առանց իմ խնդրանքի՝ դրամով ինձ կօգնի, բայց տեսնում եմ, որ այդպիսի միտք չունի, ստիպված երեսս պնդացնում և խնդրում եմ, որ մեզ դրամով օգնի, բայց այդ անսիրտ կինը երդվեց, որ դրամ չունի, իբր, մի քիչ դրամ ունեցել է, որն էլ տվել է իր տղին՝ Սեբաստիա գնալու:

Հուսահատ, ընկճված դուրս եկանք դրա մոտից: Ես վստահ էի, որ նա դրամ ունի, դա էլ ոչ քիչ, բայց ինչու նա ինձ չօգնեց, դա չէի կարողանում բացատրել (հետագա դեպքերը ցույց կտան): Անիծում եմ իմ չար բախտը, որ ոչ մի տեղից, նույնիսկ մոտիկ ազգականից օգնություն չէի գտնում: Բարոյապես այնքան էի ընկճվել, հիասթափվել, որ ոչ մի բառ չէի գտնում՝ ընկերոջս ասելու: Այդ դրությամբ հասանք շուկա, նորից սկսեցինք աննպատակ թափառել, իսկ գիշերները շուկայի պահակներից հալածվելով, երբեմն էլ գավազանի հարվածներ ստանալով՝ լուսացնում էինք:

Այդ պայմաններում չեմ հիշում, թե քանի օր անցավ: Մի օր շուկայում թափառելիս մեզ հանդիպեց մի թուրք՝ 8-10 տարեկան մի տղի ձեռքից բռնած, մոտեցավ մեզ, ինձ առաջարկեց իր մոտ ծառայության գնալ՝ նկատի ունենալով մոտալուտ ձմեռը, համաձայնեցի: Վերջին հրաժեշտն եմ տալիս անմոռանալի, սիրելի տառապանքի ընկերոջս՝  խեղճ Հովհաննեսին:

Ընկերանալով այդ թուրքին՝ գնում եմ իր բնակարանը, մտնում ենք բակը: 10-15 մետր բակի խորքում երկու հարկանի հին մի ապարանք կա, հետնամասում՝ մի հարկանի մի տուն, որտեղ իր ընտանիքն է ապրում: Անասունների համար գոմ և հարդանոց էլ կա: Continue reading