Վաղը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է (Խաղողօրհնեք)


Վաղը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է  (Խաղողօրհնեք)Վաղը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և կատարվում է օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը: Աստվածամոր կյանքի նկարագրությունը, բացի ավետարանական մի քանի պատմություններից, մեզ է հասել եկեղեցու ավանդությամբ:

Հայ Եկեղեցու սրբերի շարքում առանձնակի դերակատարություն ունի Սբ. Տիրամայրը` որպես առաքինի, գթառատ մոր, սիրո ու հավատի մարմնացում ու նաև Աստծո և արարածների միջև անկրկնելի բարեխոս:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո մոտ 15 տարի նա ապրեց Հովհաննես առաքյալի խնամատարության տակ: Գողգոթա կատարած իր այցելություններից մեկի ժամանակ Տիրամոր առջև  հայտնվում է Գաբրիել հրեշտակը, ով տարիներ առաջ ավետել էր Հիսուսի ծննդյան մասին: Իսկ այժմ եկել էր հայտնելու, որ շուտով կավարտվի նրա երկրային կյանքը: Լսելով այդ մասին` Տիրամայրը վերջին անգամ ելնում է Ձիթենյաց լեռը` աղոթելու, ապա վերադառնում տուն: Առաքյալները գալիս են Մարիամին հրաժեշտ տալու, որոնց ներկայությամբ էլ նա հոգին ավանդում է:

Թաղմանը չի մասնակցում միայն հայոց առաքյալը` Բարդուղիմեոսը, ով բացակայում էր Երուսաղեմից: Իմանալով Աստվածամոր վախճանի մասին` նա շտապում է Երուսաղեմ և այցելում գերեզման, որպեսզի  վերջին անգամ տեսնի և իր որդիական սերն ու հարգանքը մատուցի Տիրամորը: Երբ աշակերտները գլորում են գերեզմանի քարը` Սբ. Կույսի մարմինն այնտեղ չի լինում: Այդ պահին երկնքից մի ձայն է լսվում, որն ասում է, թե Աստվածածնի մարմինը երկինք փոխադրվեց: Ձայնը պատվիրում է, որ Սբ. Կույսի կենդանագիր պատկերը Բարդուղիմեոսին հանձնեն, որպեսզի նրանով մխիթարվի և տանի այն երկիրը, ուր պիտի գնար քարոզելու:

Ըստ ավանդության` Բարդուղիմեոսը Տիրամոր պատկերը բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Վաղը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է  (Խաղողօրհնեք)Դարբնոց քար կոչվող վայրում:

 Այստեղ հետագայում Սբ. Աստվածածնի անունով եկեղեցի է կառուցվում: Աստվածամոր  երկրավոր  կյանքի վախճանը «ննջում» է անվանվում՝  հասկանալի դարձնելու համար նրա երկինք փոխադրված լինելը:

Եկեղեցու հայրերը, հաստատելով Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, սկզբնական շրջանում՝ 5-րդ դարում, այն տոնել են Երուսաղեմում: Հետագայում տոնակատարության վայրը փոխադրվել է Գեթսեման, այն վայրը, ուր գտնվում էր Աստվածածնի գերեզմանը:

 

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Վաղը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է  (Խաղողօրհնեք)Աստվածածնի Վերափոխման տոնի օրը Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեքի արարողություն: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը:

Հին Ուխտում (Բ Օրենք ԻԶ 1-10) տարվա առաջին բերքը տարվում էր տաճար եւ ընծայվում  Աստծուն: Ըստ օրենքի՝ դրանք ցորենը, գարին, խաղողը, թուզը, նուռը, ձիթապտուղն էին եւ այլն:

Այդ նվիրատվության  արարողությամբ մարդիկ իրենց  երախտագիտությունն էին հայտնում Աստծուն: Խաղողօրհնեքի ընթացքում կարդացվում է ՍբՆերսես Շնորհալու աղոթքը: Աղոթքում հիշատակվում է, որ Աստված ստեղծեց  բուսականությունն ու ծառերը, ապա Ադամին  ու Եվային պարգեւեց ամբողջ  դրախտը, բայց նրանք, օրինազանց գտնվելով, դրախտից արտաքսվեցին, իսկ երկիրը նրանց պատճառով անիծվեց: Սակայն Աստվածորդու աշխարհ գալով անեծքի կապանքը վերացավ, եւ մարդիկ ձերբազատվեցին մեղքի ու մահվան ծառայությունից: Continue reading

Advertisements

Տոն Շողակաթի` Սուրբ Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի


 

Տոն Շողակաթի` Սուրբ Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքիՇողակաթի տոնը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նավակատիքի տոնն է: Ըստ Ագաթանգեղոս պատմիչի` հայոց աշխարհի լուսավորիչ Ս. Գրիգորը մի տեսիլք է տեսնում, ուր Քրիստոս Աստված իջնում է երկնքից և ձեռքի ոսկե մուրճով հարվածում Սանդարամետ կոչված կռատան տեղում: Աննկարագրելի ու զարմանահրաշ այս տեսիլքով Միածինը մատնանշում է մայր տաճարի հիմնադրման վայրը: Սրբի այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է, թե ինչպես է երկնքից մի շող կաթում: Պատմական տեղեկությունների համաձայն, ՍուրբՏոն Շողակաթի` Սուրբ Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի Էջմիածնի մայր տաճարը նվիրագործվել և օծվել է 303 թվականին, Սուրբ Կույսի Վերափոխման տոնին:

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ մայր տաճարն էլ Սուրբ Աստվածածնի անվանը նվիրված լինելով` Հայ եկեղեցին Սուրբ Կույսի Վերափոխման տոնի նախընթաց շաբաթ օրը նշում է Շողակաթի տոնը: 1700 տարի հայ մարդու համար նվիրական ուխտատեղի դարձած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հավատքի օրրանն ու սրբություն սրբոցն է` իր հոգևոր, ազգային ու պատմական նշանակությամբ` հիմնադրված Աստծո Continue reading