Օգոստոսի 16-ին՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանը:
Սբ. Պատարագի ընթացքում արժանապատիվ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց՝ մեկնաբանելով տոնի խորհուրդը:
Վերջում կատարվեց Խաղողօրհնեքի արարողություն, որի ավարտին օրհնված խաղողը բաժանվեց հավատացյալներին:
Արժանապատիվ Տեր Հայրը Խաղողօրհնեքի արարողություն կատարել է նաև Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում, որտեղ նույնպես հավուր պատշաճի քարոզ է խոսել և մեկնաբանել տոնի խորհուրդը:
Ներկա էին համայնքի բնակիչները և եկեղեցու այս տարվա խաչքավոր Արմեն Մաթևոսյանը:
Վերջում արժանապատիվ Տեր Հայրն օրհնեց խաչքավորի կողմից բերված խաղողը, ապա այն բաժանվեց ներկաներին:
Թեմի լրատվության բաժին