Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում  


 

Օգոստոսի 16-ին Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց  Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քհն. Արշակյանը:

Սբ. Պատարագի ընթացքում արժանապատիվ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց, որը նվիրված էր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին:

Տեր Հայրը մեկնաբանեց, թե ինչպես է, ըստ եկեղեցական ավանդության, վերափոխվում Սբ. Մարիամ Աստվածածինը, թե  ինչպես է Աստվածածնի 3-օրյա ննջումից հետո իր Միածին Որդին՝ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը, հրեշտակի դասերով, երկնային զորքերով գալիս և Իր Մոր մարմինը գերեզմանից վերափոխում դեպի երկինք՝ առանց գերեզմանի կնիքը խախտելու:

Վերջում կատարվեց Խաղողօրհնեքի արարողություն, որի ավարտին օրհնված խաղողը բաժանվեց հավատացյալներին:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

 

 

Advertisements