ԱՅՍՕՐ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է


ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԵՐԳ. ԱՄԵՆ ՀԱՅԻ

Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ով Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր.

Տեր, անսասան պահիր Դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ:

Advertisements

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Վերադարձ Մալաթիա

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Առավոտյան քուրդն ինձ զարթնեցրեց, վեր կացա և իսկույն աշխատել սկսեցի: Կովերին կերակրեցի, գոմը մաքրեցի, դեռ չէի վերջացրել, աղան եկավ և սկսեց այդ օրվա իմ կատարելիք աշխատանքների մասին ցուցմունքներ տալ և խիստ կերպով պատվիրեց, որ այդ բոլոր աշխատանքները կատարեմ, չմոռացավ նաև  պատվիրել, որ չհամարձակվեմ 2-րդ բակը մտնել, այսիքն` իր կանանոցը: Պետք է նշել, որ ես լուծից տառապում էի և աշխատելու ուժ չունեի, եթե նույնիսկ առողջ լինեի, դարձյալ այդ աշխատանքները մենակ չէի կարող կատարել: Երեկոյան, երբ տուն եկավ, տեսավ, որ բացի գոմի աշխատանքից, ուրիշ ոչինչ չեմ արել, գազազեց, սկսեց գոռալ, հայհոյել՝ ամենագռեհիկ հայհոյանքներով և սպառնալիքներով, ապա հանդարտվեց ու նորից հրամայեց, որ հաջորդ օրը գործն սկսեմ կատարել: Իմ առարկությունները, թե այդ աշխատանքները ոչ իմ ուժի և ոչ էլ խելքի բանն են, իսկ եթե չի ուզում, կարող եմ տնից հեռանալ, ոչ մի օգուտ չունեցավ, քանի որ նա միայն իրենն էր պնդում և հրամայում էր, որ անպայման կատարեմ:

Այդպիսի պայմաններով այդ տանը մնացի մոտ մի ամիս: Ամեն երեկո կշտամբանք և հայհոյանք լսելով՝ վերջապես երկար չկարողացա տոկալ այդ դրությանը: Ասացի՝ անիծյալ լինի քո փրկած կյանքն ու հեռացա: Գնացի շուկա, բայց ընկերոջս՝ Հովհաննեսին, չգտա, այդ օրը հանդիպեցի Դանիել քեռուս տղին՝ Մաթոսին, նրանից իմացա, որ ընկերս եղբորը ծանոթ մի թուրք կառապանի հետ գնացել է Սեբաստիա, իսկ ինքն Ալեքսանի տիրոջ պանդոկի գոմերում է գիշերում, խնդրում եմ, որ ինձ համար տեղ անի, տեսնում եմ անհիմն պատճառներ է մեջ բերում, չի ուզում օգնել: Այդ օրը ոչինչ չեմ կերել, բացարձակ սոված եմ մնում և փողոցում գիշերում: Continue reading