Այսօր Սուրբ Աստվածածնի   Ծննդյան տոնն է


Այսօր Սուրբ Աստվածածնի   Ծննդյան տոնն էԱյսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Աստվածածնի Ծնունդը:

Աննայի` Սուրբ Կույսի մոր հրաշափառ հղությունից ինն ամիս հետո ծնվեց Ս. Աստվածածինը, ում անվանեցին Մարիամ, որը նշանակում է լուսավորյալ:

Սրանով կատարվեց Աստծո խոստումը` տրված նահապետներին, ըստ որի` նրանց զավակով պիտի օրհնվեն բոլոր ազգերը, նրանց արմատից բխեց Սուրբ Կույսը, ով ծնեց Բանն Աստծուն` նախահոր մեղքերը վերցնողին: Աստվածամոր ծննդյան լուրը տարածվեց ամբողջ Հրեաստանում, և բոլոր լսողներն օրհնեցին Աստծուն, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն  Սուրբ Կույսի և առաքյալների մասին.<< Պիտի ճանաչվի նրանց զավակը ազգերի մեջ և նրանց սերունդները` ժողովուրդների մեջ. Ամենքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց և ասեն, թե<<Սրանք Աստծու օրհնյալ զավակներն են>>, ու ցնծությամբուրախ պիտի լինեն ի Տեր >> (Եսայի ԿԱ 9 ):

Եթե Երեմիա մարգարեն ընտրվել էր մինչև իր ծնվելը` ըստ իր խոսքի. << Դեռ քեզ որովայնումչստեղծած` Ես ընտրեցի քեզ, և դեռ արգանդից դուրս չեկած` սրբացրի քեզ >> (Երեմաի Ա 5), իսկ առաքյալներն աշխարհի լինելուց առաջ ընտրվեցին` << Աստվածընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք Նրա առաջ սիրով>> (Եփես. Ա 3-4), ապա որքան առավել Սուրբ Կույսն է ընտրյալ, ով կոչվում է Դրախտ աստվածային և Արևելք իմանալի, ում մասին ասում է Սողոմոն իմաստունը. <<Շատ դուստրեր հարստություն ձեռք բերին, շատերն էլ սխրագործություններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց և անցար բոլորից: Քո մեջ կանացի կեղծ բարեհաճություն չկա և ոչ էլ սին գեղեցկություն >>(Առակ. Լա 29-30):

Այսօր ցնծան երկնայինքն. Սուրբ Աստվածածնի ծննդյան շարական

 

Այսօր ցնծան երկնայինքն եւ պար առեալ ի բարձունս.
երգեն զերգս հոգեւորս յաւուր ծննդեան Սրբուհւոյն: Continue reading

Advertisements

Սբ. Աստվածածնի Ծննդյան տոնը Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում


Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ` Տ. Զարեհ վրդապետ Կաբաղյան

Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ` Տ. Զարեհ վրդապետ Կաբաղյան

Այսօր Վայոց ձորի թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց` ի հիշատակ Աստվածամոր նախամեծար ծննդյան: Օրվա պատրագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց` <<Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ, Տե’ր, ընդունիր մեր աղաչանքները և ապրեցրու մեզ>> բնաբանով:

Թող Սուրբ Աստվածածինը պահապան, օգնական, բարեխոս լինի բոլորիս համար և մեր ուխտն ի կատար ածի:

Թեմի լրատվության բաժին

Հայտարարություն


https://vayotsdzoritem.com/2013/04/28/%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%A6%D5%AB-%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%A2-%D5%AD%D5%A1%D5%B9-%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84/Խաչվերացի տոնը Արկազի Սուրբ Խաչ վանքում

Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացը (Սրբխեչը), որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:  Այն  Վայոց ձորի թեմում գտնվողhttps://vayotsdzoritem.com/2013/04/28/%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%A6%D5%AB-%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%A2-%D5%AD%D5%A1%D5%B9-%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84/ Արկազի  Սուրբ Խաչ վանքի ուխտի օրն է:

Հրավիրում ենք բոլոր հավատացյալ հայորդիներին` ներկա գտնվելու մատուցվելիք Սուրբ Պատարագին  (սկիզբը՝ 11:00), Խաչի թափորին և մշակութային հանդիսությանը:

 

Թեմի լրատվության բաժին

 

ՄԵՌՈՆԸ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ


 

ՄԵՌՈՆԸ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄՄեռոն բառն ունի հունական ծագում և բառացի նշանակում է անուշահոտություն, օծանելիք: Հայտնի է, որ հնուց ի վեր օծանելիքը ոչ միայն կենցաղային, այլև նվիրական կիրառություն ուներ: Հին Իսրայելում հատուկ յուղով օծում էին ինչպես պաշտամունքի առարկաները, այնպես էլ քահանաներին, մարգարեներին և թագավորներին (Ել. Լ 22-30): Հրեաները մեսիա՝ օծյալ էին կոչում ոչ միայն սրբազան յուղով օծվածներին, այլև աշխարհի սպասվող Փրկչին, Ով պիտի կրեր աստվածային շնորհների ամբողջությունը: Քրիստոնեական Եկեղեցին ոչ միայն որդեգրեց այս բառը՝ Հիսուս Նազովրեցուն կոչելով Քրիստոս` Մեսիա` Օծյալ, այլն օծման յուղը` իբրև Քրիստոսի միջոցով քրիստոնյաներին տրված շնորհների փոխանցման և բաշխման միջոց: Եվ, ինչպես նշված է ս. Գրիգոր Նարեկացու աղոթքում, Քրիստոսն է նախապարգևիչը «օծմանս շնորհի մեծախորհուրդ հրաշազարդութեան», և Քրիստոսի օծումով այս «խնկելի, պաշտելի եւ երանելի» յուղը ըմբռնում ենք իբրև «գանձ անվաճառ եւ հարստութիւն անփոխադրելի», որի միջոցով Սուրբ Հոգին մեզ «կենագործեալ ողջացուցանէ»(5):

Այսպիսով, Եկեղեցում մեռոնը սերտորեն կապված է Քրիստոսի անվան և քրիստոնեական պաշտամունքի հետ: Դժվար է ասել, թե սկզբում ինչպիսին է եղել քրիստոնեական օծման յուղի կազմությունը: Ամենայն հավանականությամբ, այն ունեցել է պարզ բաղադրություն՝ նման Հին Ուխտի օծման յուղին: Հայ Եկեղեցում իր գործածության սկզբնական շրջանում, բնականաբար, մեռոնը պետք է ունենար Ընդհանրական Եկեղեցու օծման յուղի կազմությունը: ժամանակի ընթացքում, մշակութային և հոգևոր կյանքի զարգացման հետ, մեռոնը ձևափոխվելով ձեռք բերեց յուրահատուկ բարդ կազմություն՝ իր գլխավոր նյութի՝ ձեթի հետ պարունակելով բազմաքանակ բույսերի և նյութերի խառնուրդ: Հայտնի չէ, թե մեր Եկեղեցում երբ վերջնականապես ձևավորվեց մեռոնի բաղադրության նյութերի և բույսերի ցուցակը: Առ այսօր պահպանված հնագույն ձեռագրում, իսկ այն արդեն հանդես է գալիս լրակազմ վիճակում:ՄԵՌՈՆԸ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Բնականաբար, մեռոնի նախագաղափարն ու նախատիպը Հին Ուխտի օծման յուղն է: Վերջինիս հիմնական նյութը ձիթապտղի ձեթն էր, որին խառնում էին 4 պատվական համեմունքներ՝ զմուռսը, կասիան, կինամոնը և խնկեղեգը. ըեդ որում՝ զմուռսն ու կասիաև կրկնակի չափով ավելի, քան հոտավետ կինամոնը և խնկեղեգը (Ել. Լ 23-25): Մեռոնի հիմնական նյութը նույնպես ձիթապտղի ձեթն է: Սակայն, ի տարբերություն Հին Ուխտի օծման յուղի, հայկական մեռոնի պատրաստման ժամանակ ձիթապտղի ձեթին ավելացնում են ոչ թե 4, այլ դրա տասնապատիկը՝ շուրջ 40 նյութեր:

Նշենք միայն, որ դրանք բոլորը բացառապես բուսական ծագում ունեն, ինչը բխում է քրիստոնեական Եկեղեցում կենդանական նյութերի բացառման պահանջից:

Դժվար է ստույգ եզրակացնել, թե աստվածաբանական առումով ինչն է պայմանավորել մեռոնի բաղադրամասերի այսքան ավելացումը: Սակայն Հին Ուխտի օծման յուղի 4 նյութերի ակներև տասնապատկման մեջ կարելի է խորհրդաբաևորեն նկատել քրիստոնեության բացարձակ առավելությունը և շնորհների գերազանց առատությունը Հին Ուխտի նկատմամբ:

ՄԵՌՈՆԸ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄՀայ Եկեղեցում մեռոնը լայն կիրառություն ունի: Այն նախապես հատուկ պատրաստվում է և կաթողիկոսի ձեռքով օրհնվում ու բաշխվում բոլոր վիճակներին: Մեռոնը գործածվում է Հայ Եկեղեցու յոթ խորհուրղներից երեքի՝ ձեռնադրության, մկրտության և դրոշմի ժամանակ: Մկրտության և դրոշմի խորհուրդները թերևս կարևորագույնն են Հայ Եկեղեցում, քանի որ մկրտությամբ մարդը սրբվում է իր նախնական մեղքից և վերստին ծնվելով՝ դառնում քրիստոնյա: Այդ հոգևոր ծննդին անմիջապես հաջորդող դրոշմի խորհուրդը հանդիսանում է Սուրբ Հոգու շնորհները մկրտվողին պարգևելու միջոց:

Մկրտության և դրոշմի խորհուրդները միևնույն ծեսի անբաժան մասերն են և հայտնի են կնունք անվամբ: Ցուրաքանչյուր հայ կնքվելով դառնում է քրիստոնյա, այսինքն՝ օծված մարդ: Հայ Եկեղեցում նախկինում, որպես կանոն, մկրտության նախընտրելի ժամկետը երեխայի ութօրյա հասակն էր: Continue reading