ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՏՈՆԴ


Որդյա’կ, ուսում փնտրիր քո մանկությունից, և մինչև ծերություն իմաստություն պիտի գտնես: Մոտեցիր նրան վարողի ու սերմանողի նման և սպասիր նրա բարի պտուղներին…(Սիրաքի իմաստություն 6.18-19):

Եղեգնաձորի ավագ դպրոցում դասերի Continue reading

Advertisements

«Սրբալույս Մյուռոն» թեմայով բանախոսություններ Վայոց ձորի մարզում


Սեպտեմբեր ամսվա սկզբից Վայոց ձորի թեմի հոգևորականները մարզի դպրոցներում «Սրբալույս Մյուռոն» թեմայով բանախոսություններով են հանդես գալիս, որով բացատրում են Սուրբ Մյուռոնի խորհրդի, Մյուռոնօրհնության կարգի, օգտագործվող սրբությունների մասին:

Սույն բանախոսությունները մինչև ամսվա վերջ շարունակվելու են ոչ միայն դպրոցներում, այլև մարզի տարածքում գործող այլ ուսումնական հաստատություններում, եկեղեցիներում և Continue reading

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՀայոց Եկեղեցում Ս. Մյուռոնի գործածությունը գալիս է առաքելական ժամանակներից: Ըստ ազգային Ավանդության, որը մեջբերված է ԺԳ դարի նշանավոր աստվածաբան, մեկնիչ, տոմարագետ, մանկավարժ և պատմագիր Վանական վարդապետի «Հայ ազգի գովեստը» աշխատության մեջ, Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Հայոց աշխարհի առաջին լուսավորիչ Ս. Թադեոս առաքյալը:

Այս մասին է նշում նաև Վարդան Արևելցին իր «Աշխարհացույցում»: Հայաստան գալով` նա իր հետ բերած սրբազան յուղով օծում է հիվանդ Աբգար թագավորին և բժշկում նրան: Այնուհետև առաքյալը մեկնում է Տարոն, ուր մշտադալար մի եղերդենու տակ թաղում է շշով բերած իր յուղը:

Այդտեղ իջած լույսով և Ս. Գրիգոր Լուսավորչին երևացած տեսիլքի շնորհիվ Հայոց առաջին Հայրապետը գտնում է առաքյալի թաղած սուրբ յուղը և խառնում իր օրհնած Մյուռոնին: Հետագայում մեր հավատքի հայր Ս. Գր. Լուսավորիչն այդ վայրում կառուցում է Ս. Հովհաննես Մկրտչի անունով մի եկեղեցի, որը հայ մատենագրության մեջ կոչվում է նաև «Եղրդուտի վանք» կամ «Ս. Շիշ յուղի վանք»: Continue reading