Վայոց Ձորի թեմ

«Սրբալույս Մյուռոն» թեմայով բանախոսություններ Վայոց ձորի մարզում

Advertisements

Սեպտեմբեր ամսվա սկզբից Վայոց ձորի թեմի հոգևորականները մարզի դպրոցներում «Սրբալույս Մյուռոն» թեմայով բանախոսություններով են հանդես գալիս, որով բացատրում են Սուրբ Մյուռոնի խորհրդի, Մյուռոնօրհնության կարգի, օգտագործվող սրբությունների մասին:

Սույն բանախոսությունները մինչև ամսվա վերջ շարունակվելու են ոչ միայն դպրոցներում, այլև մարզի տարածքում գործող այլ ուսումնական հաստատություններում, եկեղեցիներում և թեմի առաջնորդարանում, որոնց մասին պարբերաբար կանդրադառնանք մեր կայքէջում:

Սեպտեմբերի 4-ից Նորավանքի հոգևոր հովիվ Արժ. Տ. Սահակ քհն. Մարտիրոսյանը «Սրբալույս Մյուռոն» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ Արենի համայնքի միջն. դպրոցում:

Թեմի լրատվության բաժին

Advertisements