«Սրբալույս Մյուռոն» թեմայով բանախոսություններ Վայք քաղաքի դպրոցներում


Սեպտեմբերի 4-ին և 9-ին Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժ. Տ. Ներսես քհն. Արշակյանը «Սրբալույս Մյուռոն» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ Վայքի հիմնական և ավագ դպրոցներում:

Վայքի հիմնական դպրոցի օրհության և Մյուռոնօրհնության դաս

 

Վայքի ավագ դպրոցի օրհնության և Մյուռոնօրհնության դաս Continue reading

Advertisements

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է


Սեպտեմբերի 13-ին` Խաչվերացի տոնի օրը, Վերնաշենի (Արկազի) Սբ. Խաչ վանքի ուխտի օրն է:

Սբ. Խաչ վանքի հարավ-արևելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի  խաչելության փայտի մասունք, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:

Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ դեպի արևելք Continue reading

Խաչիկ գյուղի կիրակին


Խաչիկ գյուղի եկեղեցու զանգերը երկար տարիների դադարից հետո կրկին հնչեցին: Գյուղի երեխաներն սկսեցին երգել: Մանկական երգչախումբը եկեղեցու ժամերգությունների ու պատարագների անբաժան մասը դարձավ: Խաչիկ գյուղի կյանքը նոր երանգ ստացավ: Փոխվել էր մի աննշան թվացող բան. գյուղում ծառայության է նշանակվել Արսեն սարկավագ Մաթևոսյանը:

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՀայոց Եկեղեցում կատարվում են մի շարք ծեսեր և կանոններ, որոնց ժամանակ օգտագործվում է Ս. Մյուռոնը: Դրանք են`

  1. Ս. Դրոշմի խորհուրդը, որը հաջորդում է անմիջապես Ս. Մկրտությանը: Արարողության ժամանակ քահանայական աստիճան ունեցող հոգևորականը Ս. Մյուռոնով օծում է մկրտյալի մարմնի ինը մասերը` նրան փոխանցելով Ս. Հոգու շնորհները:
  2. Ս. Մյուռոնով են կատարվում քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական օծումները: Քահանայական օծման ժամանակ ձեռնադրող եպիսկոպոսն օծում էընծայացուի ճակատը և երկու ձեռքերը, եպիսկոպոս ձեռնադրելիս Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծում է ապագա եպիսկոպոսի ճակատը և աջ բթամատը` իշխանություն տալով նրան ձեռնադրություններ կատարելու, եկեղեցիներ օծելու և այլն: Մեր Եկեղեցում օծվում է նաև Հայոց Հայրապետը: Ս. Մյուռոնը հեղվում է նրա գլխին` որպես Հայոց Եկեղեցու ընդհանրական Հայրապետի և Լուսավորչի հոտի միությունը պահպանողի: Մյուռոնով օծվելն է պատճառը, որ հայ հավատացյալը համբուրում է օծված հոգևորականի աջը, իսկ ձեռնադրությունից հետո` օծված ճակատը: Հնում Մյուռոնով են օծվել նաև հայ թագավորները:
  3. Մյուռոնով են օծվում նորակառույց եկեղեցու հիմքի խաչապատկեր քարե սալիկները, գմբեթի խաչը, եկեղեցու նավակատիքին` Ս. Խորանը, Հիսուս մանկան հետ Տիրամոր նկարը և եկեղեցու սյուները: Եվ միայն օծվելուց հետո է եկեղեցում մատուցվում Ս. Պատարագ, քանզի այն արդեն սրբագործված է և մաքուր:
  4. Ամեն տարի հունվարի 6-ին` Ս. Ծննդյան և Աստվածհայտնության Continue reading