Խաչիկ գյուղի կիրակին


Խաչիկ գյուղի եկեղեցու զանգերը երկար տարիների դադարից հետո կրկին հնչեցին: Գյուղի երեխաներն սկսեցին երգել: Մանկական երգչախումբը եկեղեցու ժամերգությունների ու պատարագների անբաժան մասը դարձավ: Խաչիկ գյուղի կյանքը նոր երանգ ստացավ: Փոխվել էր մի աննշան թվացող բան. գյուղում ծառայության է նշանակվել Արսեն սարկավագ Մաթևոսյանը:

Advertisements