ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է


Սեպտեմբերի 13-ին` Խաչվերացի տոնի օրը, Վերնաշենի (Արկազի) Սբ. Խաչ վանքի ուխտի օրն է:

Սբ. Խաչ վանքի հարավ-արևելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի  խաչելության փայտի մասունք, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:

Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ դեպի արևելք գտնվում է Արկազի Ս. Խաչ վանքը, որը Վայոց ձորի նշանավոր ուխտատեղիներից է և հիշատակվում է 8-րդ դարից:

Վանքի վերջին վերանորոգությունն ավարտվել է 2011թ.-ին` բարերարությամբ Վարդան Հայրապետյանի, և  մեծ հանդիսավորությամբ վերաօծվել է սեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Վանքին կից կառուցվել է նաև հանդիսությունների նոր սրահ:

Advertisements