ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Վերադարձ Մալաթիա

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Գնալով օդը ցրտում էր, և իմ առաղջական վիճակը վատանում էր, իսկ ինչ կլիներ իմ  դրությունը ձմռանը, որը չէր ուշանալու, այդ մասին մտածելն անգամ ինձ սարսափեցնում էր: Ի՞նչ կարող էի անել: Քաղաքը, մարդիկ օտար էին ու թշնամի: Նրանք, որոնք կարող էին ինձ օգնել կամ չէին ցանկանում, կամ մտածում էին միայն իրենց մասին:

Այն տունը, որի բակում գիշերում էի, դրա դրկից խանութպաններից մեկը, որի կրակարանի մոտ տաքանում էի առավոտները, մի օր ասաց, որ ուզում է ինձ ուղարկել մի գյուղ իր ծանոթ մի գյուղացու մոտ, որտեղ կաշխատեմ և մի կերպ գոյությունս կպահեմ, բայց ես կասկածում ու վախենում էի, որ այդպես ասելով՝ քաղաքից դուրս կհանեն ու կսպանեն, բայց ուրիշ ճար չկար, հարկավոր էր փորձել և այդ անտանելի դրությանը վերջ տալ, ուստի համաձայնեցի: Ասաց, որ վաղն առավոտ տղաս գնալու է այդ գյուղը, միասին գնացեք: Հաջորդ օրն այդ խանութպանի տղի հետ ճանապարհվում եմ ինձ անծանոթ այդ գյուղը: Խանութպանի տղան ձիով էր, իսկ ես՝ ոտքով: Մոտ 8 ժամ հետո հասանք գյուղ:

Այդ գյուղն ինձ դուր չեկավ, քանի որ կյանքում առաջին անգամ տեսնում էի այդպիսի խղճուկ գյուղ՝ հողից պատրաստված, կիսագետնափոր տներով: Բայց ի՞նչ եմ ասում, արդյոք իրավունք ունեի ընտրություն կատարել: Գնացինք մի քուրդի տուն, 40-45 տարեկան մի մարդ ընդառաջ եկավ, հարգանքով տղին բարևեց, տղան ինձ ներկայացրեց ու ասաց, որ այս տղին բերել եմ քեզ համար պահես և աշխատացնես: Ինձ այնպես թվաց, որ ես այդ մարդուն դուր չեկա, դժկամությամբ համաձայնեց և սկսեց ինձ հարցաքննել, թե գյուղական աշխատանքներին ծանոթ եմ, ոչխար արածեցնել գիտեմ, պատասխանեցի, որ ես գյուղական աշխատանքներին անծանոթ եմ, ոչ էլ ոչխար արածեցնել գիտեմ: Այդ դեպքում ես քեզ չեմ պահի, ճիշտն ասած, մարդու մերժումը սրտովս էր, և ավելացրեց, որ այս գիշեր մեր գյուղացիք գնում են քաղաք, նրանց հետ կվերադառնաս: Continue reading

Advertisements

«Սրբալույս Մյուռոն» թեմայով բանախոսություն Գնդեվազի միջն. դպրոցում


Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք Սրբազան Մյուռոնօրհնության արարողությանն ընդառաջ, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժ. Տ. Գալուստ քհն. Սահակյանը «Սրբալույս Մյուռոն» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ Գնդեվազ համայնքի միջն. դպրոցում:

Տեր Հայրը բացատրեց Սուրբ Մյուռոնի խորհրդի, Continue reading

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԱրդեն շուրջ 120 տարի է, ինչ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան, որը 1895 թ. հունվարի 1-ին Ս. Էջմիածնին է նվիրաբերել Նոր Նախիջևանցի վաճառական Աղա Գասպար Հարությունյան Կարապետօղլյանը: Այն պատրաստվել է Մոսկվայում` Պ. Օվչիննիկովի արհեստանոցում:

Կաթսայի վրա պատկերված են Քրիստոսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի ձեռքով, Աբգար արքայի մկրտությունը Ս. Թադեոս առաքյալի կողմից, արքայական ընտանիքի մկրտությունը Ս. Գր. Լուսավորչի ձեռամբ, Միածին Որդու էջքը, Մայր Տաճարը և Հոգեգալուստը: Կաթսայի գծագրության ծախսերը հոգացել է Հարություն Եզյանցը, իսկ կաթսայի վրայի ձուլածո կաղապարները պատրաստվել են Սերովբե Հարությունյանի տպարան-գործարանում:

Առաջին անգամ այս կաթսայում Ս. Մյուռոն է օրհնել Խրիմյան Հայրիկը 1897 թ. սեպտեմբերի 14-ին:

Ս. Մյուռոնի պատրաստությունը սկսվում է Մյուռոնօրհնությունից ամիսներ առաջ, երբ աշխարհի զանազան վայրերից Մայր Աթոռ են բերվում անհրաժեշտ բոլոր նյութերը: Ս. Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավել տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը: Վերոնշյալ նյութերը, որոշակի պատրաստություն անցնելով, աղոթքներից, հոգևոր համապատասխան արարողություններից հետո լցվում են Մյուռոնի կաթսայի մեջ: Continue reading