Խաչվերացի տոնի օրը Արկազի Սուրբ Խաչ վանքի ուխտի օրն է


Վայոց Ձորի այս սրբավայրում, ավանդության համաձայն, պահվում է Քրիստոսի Խաչափայտի մասունքը: 8-րդ դար թվագրվող եկեղեցին նորոգվել ու վերաօծվել է 2011 թվականին` Գարեգին Բ հայրապետի ձեռամբ: Այսօր մատուցվեց տոնական պատարագ և կատարվեց անդաստանի կարգ: Ռեհանի տերևներով զարդարված խաչը կրելու պատիվն այստեղ զինվորներինն է:

Advertisements

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՎեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնը նախ օրհնում է Ս. Խաչով, որի մեջ զետեղված է մասունք Տիրոջ խաչափայտից: Ս. Գրիգոր Նարեկացին իր «Աղոթամատյանի» 93-րդ գլխում, որն ամբողջությամբ նվիրված է Մյուռոնին, ասում է, որ խնկելի, պաշտելի և երանելի այս յուղը մարդուն որևէ օգուտ չի տա, եթե տերունի կենսատու խաչով չտյառնագրվի: Մասունքակիր այս խաչը պատրաստվել է հատուկ Փիլիպոս Ա Աղբակեցի Կաթողիկոսի (1632-1655) համար 1652 թ.: Նշենք, որ Մայր Աթոռում պահվում են նաև այլ սրբություններ, որոնք Հիսուսի խաչափայտի մասունքով են:

Հայոց Եկեղեցու դարերով ընդունված Ավանդության համաձայն՝ Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնն օրհնում էՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ նաև աստվածամուխ Ս. Գեղարդով: Սա նիզակի այն ծայրն է, որով Ղուկիանոս անունով հռոմեացի զինվորը խոցեց Հիսուսի կողը, որից բխեց ջուր և արյուն (Հովհ. 19. 34): Ըստ Սրբազան Ավանդության՝ համաքրիստոնեական այս սրբությունը Հայոց աշխարհ է բերել Ս. Թադեոս առաքյալը: Պատմահայր Ս. Մովսես Խորենացին պատմում է, որ Քրիստոսին ժամանակակից Աբգար թագավորն անբուժելի հիվանդ էր: Լսելով Տիրոջ հրաշագործությունների և Continue reading

ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔՈՒՄ (14. 09. 2014թ.)


Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը `«Սա է զէն հաղթության » բնաբանով: Հոգեշնորհ Հայր Սուրբը հավատացյալներին ներկայացրեց տոնի պատմությունը, ինչն անմիջականորեն կապված է վանքի պատմության հետ, խոսեց Խաչի սրբազան խորհրդի, նշանակության ու դերի մասին մեր կյանքում:

Վերջում Հայր Սուրբը մաղթեց, որ Տիրոջ նվիրական Սուրբ Խաչը և Խաչի մասունքը կրող Սբ. Խաչ նշանավոր վանքը պահապան և զորավիգ լինի մեր ազգին, մեր ժողովրդին և Ամենակալ Աստված իրականացնի ուխտավոր ժողովրդի ուխտը:

Այնուհետև տեղի ունեցավ Խաչվերացի հանդիսավոր թափոր՝ հանդիսապետությամբ  Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի: Հոգևորականաց դասի, Վայք քաղաքի զորամասի զինվորների, դպիրների, հարյուրավոր ուխտավորների ուղեկցությամբ, վանքի բակում շարականների և ավետարանների երգեցողության ներքո կատարվեց Անդաստանի կարգ:

Այս տարվա Անդաստանն առանձնահատուկ էր նրանով, որ ի նշանավորումն Սբ. Խաչի գերեվարությունից ազատման՝ հայոց զորականների նշանակալից դերին տոնի օրը Արկազի պատմական Սբ. Խաչ վանքում թափորի ժամանակ ռեհանով ու ծաղիկներով զարդարված Սբ. Խաչն մեծ պատվով վերցրել էին մերօրյա հայոց զորականներն:

Արարողության ավարտին Ծաղկյալ Խաչը խորհրդանշող ծաղիկները բաժանվեցին ուխտավորներին, ապա տեղի ունեցավ մատաղի օրհնություն և վանքում գտնվող ուխտավորներին տրվեց սիրո ճաշ: Continue reading