ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ   Ս. Գեղարդը որոշ ժամանակ պահվել է Փոքր Հայքի Կամրջաձորի վանքում, բայց սկսած 13-րդ դարից մինչև 18-րդ դարն այն գտնվել է Այրիվանքում, որն էլ այս սրբության շնորհիվ վերակոչվել է Գեղարդավանք: Հետաքրքրական է, որ Գեղարդավանքում են պահվել նաև Նոյյան տապանի մասունքը և Հավուց Թառի փրկչական պատկերը: 18-րդ դարում Ս. Գեղարդը տեղափոխվել է Ս. Էջմիածին, ուր և պահվում է ցայսօր:  13-րդ դարում Խաղբակյան Պռոշ իշխանը Զաքարյաններից կանխիկ դրամով գնում է Այրիվանքն իր շրջակա լեռներով և դաշտերով և 1268 թ. Ս. Գեղարդի համար պահարան է պատրաստել տալիս: Այս մասին է պատմում պահարանի վրա փորագրված 28 տողանոց արձանագրությունը: Հետագայում այս պահարան վերանորոգվել է նույն տոհմի ներկայացուցիչ Դավիթ վարդապետի կողմից 1687 թ. (շարունակելի): Լուսանկարում Վազգեն Ա Կաթողիկոսն է և Կ. Պոլսի Շնորհք Պատրիարքը Ս. Գեղարդով:  Տ. Զաքարիա վրդ. ԲաղումյանՍ. Գեղարդը որոշ ժամանակ պահվել է Փոքր Հայքի Կամրջաձորի վանքում, բայց սկսած 13-րդ դարից մինչև 18-րդ դարն այն գտնվել է Այրիվանքում, որն էլ այս սրբության շնորհիվ վերակոչվել է Գեղարդավանք: Հետաքրքրական է, որ Գեղարդավանքում են պահվել նաև Նոյյան տապանի մասունքը և Հավուց Թառի փրկչական պատկերը: 18-րդ դարում Ս. Գեղարդը տեղափոխվել է Ս. Էջմիածին, ուր և պահվում է ցայսօր:

13-րդ դարում Խաղբակյան Պռոշ իշխանը Զաքարյաններից կանխիկ դրամով գնում է Այրիվանքն իր շրջակա լեռներով և դաշտերով և 1268 թ. Ս. Գեղարդի համար պահարան է պատրաստել տալիս: Այս մասին է պատմում պահարանի վրա փորագրված 28 տողանոց արձանագրությունը: Հետագայում այս պահարան վերանորոգվել է նույն տոհմի ներկայացուցիչ Դավիթ վարդապետի կողմից 1687 թ. (շարունակելի): Լուսանկարում Վազգեն Ա Կաթողիկոսն է և Կ. Պոլսի Շնորհք Պատրիարքը Ս. Գեղարդով:

 

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

 

Advertisements