Սարգիս Մինասյան (1873-1915)


Սարգիս ՄինասյանՍարգիս Մինասյան (Արամ Աշոտ, 1873, գ. Չինիլեր (Բութանիա) – 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ խմբագիր, բառարանագիր, կրթական գործիչ:

Պարտիզակի բարձրագույն և Կեդրոնական վարժարանն ավարտելով` ցուցաբերած արտակարգ ընդունակությունների և Հրանտի աջակցությամբ, մեկնում է Ժնև: 1894- 1903-ին Ժնևում ուսանում է քաղաքական և սոցիալական գիտություններ:

Երկար ժամանակ աշխատակցել է «Դրոշակ» թերթին և գրել «Թուրքիո շուրջ» բաժինը: Այնուհետև անցնում է ԱՄՆ` Բոստոնի «Հայրենիք» օրաթերթի խմբագրությունը վարելու: 1905-ին վերադառնում է Ժնև, որտեղ մնում է մինչև 1909 թվականը: Այնուհետև մեկնում է Կ. Պոլիս և զբաղվում մանկավարժությամբ և գրականությամբ, եղել է Ազգային երեսփոխանական ժողովի անդամ և «Ազատամարտ» օրաթերթի աշխատակից: Continue reading

Advertisements

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՍ. Գեղարդը հայտնի է նաև իր հրաշագործ զորությամբ: 1765 թ. Ալաշկերտի հովտում ժանտախտ է բռնկվում: Տեղի ժողովուրդը մի աղերսական նամակ է գրում ժամանակի Կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցուն (1763-1780)` խնդրելով Ս. Գեղարդն իրենց ուղարկել պատուհաս հիվանդությունից ազատվելու համար: Բայց Կաթողիկոսը, վախենալով, որ Ս. Գեղարդը կարող է հայտնվել թշնամի լեզգիների ձեռքը, մերժում է խնդրանքը` խոստանալով այլ սրբություններ ուղարկել նրանց մոտ: Այս պատմական փաստից երևում է, որ Ս. Գեղարդն այդ ժամանակ հայտնի էր ժանտախտը բուժող իր զորությամբ, ուստի ժողովուրդը Վեհից հենց այդ սրբությունն էին խնդրել:

Ս. Գեղարդի հրաշագործ զորության մասին տեղյակ էին նաև վրացիները, մահմեդականները և հարևան այլ ժողովուրդներ: 1797 թ. Թիֆլիսում բռնկված ժանտախտի պատճառով Վրաց Գևորգի թագավորը խնդրանքով դիմում է Ղուկաս Ա Կարնեցուն (1780-1799)` Ս. Գեղարդը Թիֆլիս տանելու համար: Հայտնի է, որ շատ չանցած այս հիվանդությունը վերանում է քաղաքից: Continue reading