Վայոց Ձորի թեմ

Սարգիս Մինասյան (1873-1915)

Advertisements

Սարգիս Մինասյան (Արամ Աշոտ, 1873, գ. Չինիլեր (Բութանիա) – 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ խմբագիր, բառարանագիր, կրթական գործիչ:

Պարտիզակի բարձրագույն և Կեդրոնական վարժարանն ավարտելով` ցուցաբերած արտակարգ ընդունակությունների և Հրանտի աջակցությամբ, մեկնում է Ժնև: 1894- 1903-ին Ժնևում ուսանում է քաղաքական և սոցիալական գիտություններ:

Երկար ժամանակ աշխատակցել է «Դրոշակ» թերթին և գրել «Թուրքիո շուրջ» բաժինը: Այնուհետև անցնում է ԱՄՆ` Բոստոնի «Հայրենիք» օրաթերթի խմբագրությունը վարելու: 1905-ին վերադառնում է Ժնև, որտեղ մնում է մինչև 1909 թվականը: Այնուհետև մեկնում է Կ. Պոլիս և զբաղվում մանկավարժությամբ և գրականությամբ, եղել է Ազգային երեսփոխանական ժողովի անդամ և «Ազատամարտ» օրաթերթի աշխատակից:

Կ. Պոլսում անընդհատ աշխատում է «Ֆրանսերեն-հայերեն» բառարանի վրա` ներառելով հատկաբանությունները, նորաբանությունները և բարբառները: Այս գործը գրեթե ավարտած մնում է իր մոր մոտ: Ժնևում անանուն հրատարակել է Աղբյուր Սերոբի կենսագրությունը:

Նյութը պատրաստեց թեմի լրատվության բաժնի
պատասխանատու Սիրան Սարգսյանը

 

 

Օգտագործված գրականություն

Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Ե., ՀՀՀ, 2007, էջ 114:

Advertisements