Բանախոսություն Հայոց եկեղեցու պատմ. ուսուցիչների հետ


Այսօր Վայոց ձորի թեմի առաջնորդարանի ժողովների դահլիճում, նախագահությամբ թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի,  Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների այս ուսումնական տարվա հերթական հավաքն էր, որն սկսվեց Աղոթքով:

Օրհնության խոսքով հանդես եկավ Հայր Սուրբը, ով նախնական տեղեկություններ տվեց Սրբալույս Մյուռոնի օրհնության մասին:

Այնուհետև Եղեգնաձորի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) պատասխանատու Հուսիկ Հարությունյանը ներկայացրեց այն ուսուցիչներին, ովքեր նոր են ընդունվել տարածաշրջանի դպրոցներում  աշխատելու, ապա ասաց, որ հարգելի պատճառով սեմինարին ներկա չեն Բարձրունու միջն. դպրոցի ուսուցչուհի Օֆելյա Մելքոնյանը և Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի ուսուցչուհի Աշխեն Ավետյանը: Վերջիններս այսօր  մասնակցում են «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթին:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժ. Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանը հանդես եկավ  «Սրբալույս Մյուռոն» թեմայով Continue reading

Advertisements

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

ԻՆՉՊԵՍ ԳՐՊԱՆԱՀԱՏ ԴԱՐՁԱ (pickpoche)  

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Իսկ հաջորդ 2 օրերն անցկացրի՝ առանց մի բան ուտելու: 3-րդ օրը՝ ցերեկվա ժամը 2-3-ի ժամանակները, Ղաներե կոչված շոււկայում արևին տաքանալիս հանդիպեցի Սեբաստիայի մեր թաղի տղաներից մեկին՝ Ռուբենին: Ինձ այդ թշվառ վիճակում, որ տեսավ, ասաց, թե այս ինչ խեղճ վիճակի ես մատնվել, իսկ ես ասացի, որ հիմա ցավակցելու ժամանակը չէ, քանի որ ես 3 օր բան չեմ կերել, անասելի սոված եմ, սովածությունից աչքերս մթագնել են:

Ասա՛, խնդրե՛մ, ի՞նչ անեմ, որ մի կտոր հաց ճարեմ, նա թե՝ մի ամիս էլ սոված մնաս և որևէ միջոցի չդիմես ու այստեղ այդպես կանգնես, ոչ ոք քեզ հաց չի տա: Հապա ի՞նչ անեմ: Շատ պարզ, կամ պետք է աշխատես, կամ գողանաս, իսկ ես ասացի աշխատանք չեմ ճարում, իսկ գողանալ չգիտեմ: Ասաց լավ, այստեղ ինձ սպասի, քիչ հետո կգամ, քեզ կսովորեցնեմ, թե ինչպես կարելի է գողանալ: Նրա գնալուց հետո ես արդեն ոնց, որ ասում են, «մատս ուղեղիս» դրի, պատկերացրի, թե ինչ պետք է անել:

Թիթեղագործերի շուկայում հացի մի փուռ կար՝ հացի վաճառքի հարմարանքով՝  փռի վրայի հարկը բարձրանալու: Այդ աստիճանի վրա դրված էր մի մեծ պարկ, չորացած հաց (պաքսիմատ): Գնացի փռան մոտ, տեսնում եմ, որ աշխատողները հացը վաճառել են և դրամը հաշվելով են զբաղված: Նստեցի աստիճանին՝ պաքսիմատի պարկի մոտ, մի քանի պաքսիմատ վերցրի և գնացի մոտակա աղբյուրը, թրջեցի ու անուշ արի, երբ կերա, կարծես՝ աչքերս լուսավորվեց ու աշխուժացա, հետո գնացի Ղաներե շուկան՝ Ռուբենին հանդիպելու: Տեսնեմ եմ, որ արդեն Ռուբենը եկել է, հարցնում է՝ ո՞ւր էիր, ասում եմ, որ արդեն գործն սկսել եմ, մի քիչ բան էլ ուղարկել է մթին աշխարհ, ասաց՝ ա՛յ ապրես: Continue reading

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՎեհափառ Հայրապետը Կենաց Խաչով և Ս. Գեղարդով Մյուռոնն օրհնելուց հետո այն տյառնագրում է նաև մեր հավատքի հոր` Ս. Գրիգոր Լուսավորջի Աջով, որը մեր ազգային-եկեղեցական ամենամեծ սրբությունն է: Որտեղ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունն է, այնտեղ պետք է լինի նաև դրա վավերականության կնիքը և խորհրդանիշը` Լուսավորչի Աջը:

 Այս բազկի և մատների տեսք ունեցող պատյանում ամփոփված են Ս. Գրիգորի աջ ձեռքի մասունքները: Նվիրական այս սրբությունը պատմության ընթացքում բաժնեկից է եղել մեր ժողովրդի ձեռքբերումներին և դժբախտություններին, պատուհասներին և վերելքներին` մշտապես իր օրհնությունը բաշխելով ամենքին: Այս Աջի հետ հայ մարդու կապվածությունը դիպուկ բնորոշել է Առաքել Դավրիժեցին` գրելով. «Աջի և Ս. Էջմիածնի հետ հայոց ողջ ազգն է կապված»: Բացի Մյուռոնօրհնությունից, Continue reading