Բանախոսություն Հայոց եկեղեցու պատմ. ուսուցիչների հետ


Այսօր Վայոց ձորի թեմի առաջնորդարանի ժողովների դահլիճում, նախագահությամբ թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի,  Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների այս ուսումնական տարվա հերթական հավաքն էր, որն սկսվեց Աղոթքով:

Օրհնության խոսքով հանդես եկավ Հայր Սուրբը, ով նախնական տեղեկություններ տվեց Սրբալույս Մյուռոնի օրհնության մասին:

Այնուհետև Եղեգնաձորի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) պատասխանատու Հուսիկ Հարությունյանը ներկայացրեց այն ուսուցիչներին, ովքեր նոր են ընդունվել տարածաշրջանի դպրոցներում  աշխատելու, ապա ասաց, որ հարգելի պատճառով սեմինարին ներկա չեն Բարձրունու միջն. դպրոցի ուսուցչուհի Օֆելյա Մելքոնյանը և Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի ուսուցչուհի Աշխեն Ավետյանը: Վերջիններս այսօր  մասնակցում են «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթին:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժ. Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանը հանդես եկավ  «Սրբալույս Մյուռոն» թեմայով բանախոսությամբ:

Տեր Հայրը բացատրեց Սուրբ Մյուռոնի խորհրդի, Մյուռոնօրհնության կարգի և օգտագործվող սրբությունների մասին:

Նյութի շուրջ իրենց տեսակետներն արտահայտեցին ուսուցիչները:

Վերջում հարց ու պատասխանի միջոցով սկսվեց ակտիվ քննարկում:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու
 

Advertisements