Վայոց Ձորի թեմ

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Advertisements

Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը դարերի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսների հետ տեղափոխվել է քաղաքից քաղաք` մնալով իբրև Կաթողիկոսության խորհրդանիշ և երաշխավոր: 1292 թ. Եգիպտոսի սուլթանի զորքերն արշավում են Կիլիկիա, գերեվարում ժամանակի Ստեփանոս Հայրապետին և իրենց հետ տանում բազում սրբություններ, այդ թվում` նաև Լուսավորչի Աջը:

 Եգիպտոսում համաճարակ է սկսում, որը շատերի կյանքն է խլում: Ըստ ավանդության` պատճառը Ս. Աջն էր, որը եգիպտացիները վերադարձնում են հայերին: Բայց իրականում Աջը վերադարձվում է Լևոն Բ թագավորի ջանքերով, որը բառացիորեն գնում է այն եգիպտացիներից: 1439 թ. Սսի կաթողիկոսարանից անհայտնում է Լուսավորչի Աջը: Հիշատակարանների գրիչները մեր ազգին բաժին հասած դժբախտությունները բացատրում են հենց Աջի անհայտացմամբ, որը էջմիածնասեր մի քանի եպիսկոպոսների ջանքերով տեղափոխվել էր Ս. Էջմիածին: Ս. Գր. Լուսավորչի Աջը Մայր Աթոռից դուրս է բերվել նաև 1604 թ. հետո պարսից Շահ Աբբասի կողմից, որը կրկին վերադարձվեց 1663 թ.` այլևս չլքելով Ս. Էջմիածինը (շարունակելի):

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

 

Advertisements