ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՍ. Գր. Լուսավորչի Աջի շուրջ զանազան պատմություններ են ստեղծվել` մեկ անգամ ևս ընդգծելով այս սրբության կարևորությունը Հայոց Եկեղեցու համար: Այսպես` Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ (1434-1464) մեծ փափագ ուներ` դառնալու Ամենայն Հայոց Կաթողիկոս: 1461 թ. վերջինս, ունենալով Կարա-Կոյունլու Ջհանշահի աջակցությունը, Ս. Էջմիածնից վերցնում է Աջը և հասցնում Աղթամար: Ճանապարհին տեսնելով Ս. Աջը` ժողովուրդը ցնծությամբ էր ընդունում Ս. Գրիգորի մասունքն ու Զաքարիային: Ըստ Առաքել Դավրիժեցու` ժամանակի կաթողիկոսը կարգադրում է Վրթանես եպս. Օծոփեցուն ամեն գնով Աջը Ս. Էջմիածին վերադարձնել:

1477թ. այս Վրթանեսն օտար երկիր է գնում, անունը փոխում, իրեն կաղ ձևացնում և Աղթամար գնում: Երկար չարչարվելուց հետո նրան հաջողվում է դառնալ Աղթամարի Ս. Խաչ վանքի լուսարար և սրբությունների պահապան շուրջ 7 տարի: Մեկ օր վանք են այցելում ջուղայեցի առևտրականներ: Ճանաչելով նրանցից մեկին` Վրթանեսը թաքուն կտրում է նրա ավանակի փալանը, համետի մեջ դնում Լուսավորչի Աջը, խաչվառը եւ ուրարը, ապա կրկին կարում: Նա ավանակի տիրոջը տեղեկացնում է ամեն ինչի մասին` պատվիրելով հնարավորինս շուտ սրբությունները Ջուղա հասցնել: Շատ չանցած` Վրթանեսն էլ անհետանում է և ուղևորվում սրբությունների հետևից: Ժամանակի Հայրապետը ժողովրդի ուղեկցությամբ սրբությունները դիմավորում են Նախիջևան քաղաքում: Continue reading

Advertisements