Բատիկի և պոլիմերային կավի ցուցահանդես


Սեպտեմբերի 20-ին Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդարանում ամփոփվեց «Դեկորատիվ արվեստի զարգացումը Եղեգնաձոր համայնքում» ծրագիրը, որը նպատակ ուներ հնարավորություն տալ մարզի 30 երիտասարդների ստանալու բատիկի և պոլիմերային կավի հմտություններ և գիտելիքներ: Այս դասընթացները դասավանդել է Աննա Ստեփանյանը:

Այն իրականացվում էր ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի ավարտին կազմակերպվեց ցուցահանդես` երիտասարդների պատրաստած աշխատանքներով, որոնք աչքի էին ընկնում իրենց գույներով ու բազմազանությամբ:

Միջոցառման սկզբում օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ապա ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ պարոն Մելս Հարությունյանը մասնակիցներին փոխանցեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական խոսքը:

Այնուհետև ծրագրի ղեկավար Ազատուհի Ստեփանյանը ներկայացրեց ծրագրի նպատակը և իրականացման ընթացքը, ապա շնորհակալական խոսքով հանդես եկավ ծրագրի մասնակից Նելլի Մարկոսյանը:

Մասնակիցները կազմակերպել էին փոքրիկ ցուցադրություն` ներկայացնելով իրենց պատրաստած աշխատանքները:

Ներկաները հիացմունքով դիտեցին մասնակիցների կողմից պատրաստված և  ներկայացված գեղարվեստական աշխատանքները:

 Այնուհետև Առաջնորդ Սրբազան Հայրը և փոխմարզպետը ծրագրի բոլոր մասնակիցներին հանձնեցին հավաստագրեր:

Նման  դասընթացները շատ կարևոր են մեր Continue reading

Advertisements

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ


Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է: Հազարամյակների պատմություն ունեցող և համաշխարհային քաղաքակրթության անդաստանում իր ուրույն տեղն ու դերն ունեցող մեր ժողովուրդը, սկսած մեր Հայկ Նահապետից, պայքարել է, մաքառել է անկախության հասնելու համար:

Շատ բարդությունների միջով ենք անցել և անցնելու ենք, երբեք չկորցնենք մեր հույսը, երբեք չընկրկենք, երբեք չդավաճանենք անկախության համար զոհված մեր մարտիկներին, երբեք մեր ազգային նպատակները չուրանանք, այլ այս գաղափարների և նպատակների շուրջը միանանք ու անխոտոր գնանք առաջ՝ դեպի մեր ազգային իղձերի իրականացում: Continue reading

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՄեր եկեղեցում մյուռոնօրհնության բացառիկ իրավունքը վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այժմ մյուռոն է օրհնում նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր մի քանի թեմերի համար: Ըստ վերջին շրջանում ձևավորված սովորության` մյուռոնն օրհնվում է 5-7 տարին մեկ, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է նաև խախտվել: Անկասկած երջանիկ է այն Կաթողիկոսը, ով իր գահակալության ընթացքում կարողանում է գեթ մեկ անգամ մյուռոն օրհնել և իր հայրապետական օրհնությունը բաշխել հավատացյալներին:

Ցավոք, պատմության ընթացքում ունեցել ենք նաև այնպիսի Հայրապետներ, ովքեր այդպես էլ չեն հասցրել կատարել սրբազան այս արարողությունը: Օր.` Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրլյան Կաթողիկոսը (1908-1910) իր կարճ գահակալության ընթացքում չհասցրեց մյուռոն օրհնել, քանզի 1909 թ. նշանակված արարողությունը հետաձգվեց Կովկասում բռնկված խոլերայի պատճառով: Նույն բախտին արժանացան նաև երջանկահիշատակ Խորեն Ա Մուրադբեկյանը (1932-1938) և Գևորգ Զ Չորեքչյանը (1945-1954), որոնց նույնպես բախտ չվիճակվեց մյուռոն օրհնել քաղաքական և խորհրդային կարգերի պատճառով: 29 տարվա դադարից հետո վերջապես 1955 թ. հոկտեմբերի 8-ին իր առաջին մյուռոնօրհնությունը կատարեց նորընտիր Վազգեն Ա Պալճյանը (1955-1994): Continue reading