ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՄեր նոր, ինքնիշխան պետության անկախության հիմքերից մեկն է նաև հայ ազգի Եկեղեցու անկախությունը և ինքնիշխանությունը:

Մենք դավանում ենք Հավատամքը` մեկ ազատ ազգություն, մեկ անկախ պետություն,
մեկ անկախ ազգային Եկեղեցի:

Այս հավատամքով, այս գիտակցությամբ, Սուրբ Հոգու զորությամբ այս Սրբալույս Մյուռոնը Մենք հռչակում ենք Անկախության Մյուռոն:

Հայե՛ր, հոգևոր զավակներ Մեր, այս սրբազան Մյուռոնով միացե՛ք, եղբայրացե՛ք, եղե՛ք մեկ կամք, եղե՛ք մեկ ուրախություն,ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ եղե՛ք մեկ ցավ: Եղեք մե՛կ ազգ, մե՛կ ընտա-նիք, մե՛կ ժայռացած երդում և հավատացե՛ք մեր այս մի բուռ հայրենի հողին ու նրա գալիքին, սուրբգրական Արարատի հայացքի տակ, Սուրբ Էջմիածնի օրհնության ներքո (Վազգեն Ա,1991 թ. սեպտ. 29, Մյուռոնօրհնության քարոզից):

Սրբալույս Մյուռոնը սովորաբար լցնում են աղավնաձև անոթների մեջ: Աղավնին Ս. Հոգու խորհրդանիշն է: Հիշենք, թե ինչպե´ս Ս. Հոգին աղավնու նման իջավ Հիսուսի վրա մկրտության ժամանակ (տե´ս Մատթ. 3. 16): Այս է պատճառը, որ սրբապատկերներում և մանրանկարներում Ս. Հոգին աղավնու տեսքով է: Մեռոնաթափերը պատրաստվում են թևատարած աղավնու, կամ որևէ ճյուղի վրա, կամ էլ գնդի վրա նստած աղավնու ձևով: Գունդը երկրագնդի խորհուրդն ունի: Աղավնաձև այս անոթները Continue reading

Advertisements