Սմբատ Բյուրատ (1862-1915)


Սմբատ Բյուրատ (1862-1915)

Սմբատ Բյուրատ (1862-1915)

Սմբատ Բյուրատ (ՏերՂազարենց, 1862, մարտի 3, Զեյթուն – 1915, Անկարա, եղեռնազոհ), հայ արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ:

1878-1880-ին սովորել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում: 1880-1882 -ին ուսուցիչ և տնօրեն է եղել Մարաշի ազգային վարժարանում, 1882-1884-ին նույն պաշտոնով տեղափոխվել է Զեյթունի Միացյալ ընկերության ազգային վարժարան: Այս ժամանակաշրջանում իր գործընկեր Խ. Տատուրյանի հետ պատրաստում է «Ուլինա կամ Զեյթուն» տեղագրականը, որի ձեռագիրը Հ. Ալլավհվերդյանը, յուրացնելով իբր իր աշխատանքը, հանձնել է մամուլին:

1885-ին Սսում վարժարան է բացում, սակայն կարճ ժամանակից փակել է: Նույն թվականին տեղափոխվել է Կ. Պոլիս և Գալֆայան որբանոցի վարժուհիներից մեկի հետ ամուսնացել: 1885-1887-ին Կյումյուլճինեի և Զեյթունի վարժարանների տնօրեն:

1887-1890-ին Սամսոնիում հայ կրթարան է հիմնում: Այնուհետև, իբրև հնչակյան գործիչ, քարոզչությաուն է ծավալում գավառներում, սակայն ձերբակալվում է և կնոջ հետ հինգ տարի անցկացնում Մարաշի և Հալեպի բանտերում: Ազատվելով բանտից` վերադառնում է Կ. Պոլիս և մեկ տարի պաշտոնավարում է Քաղկեդոնի Արամյան վարժարանում:

1896-ի կոտորածների ժամանակ ընտանիքով փախել է Եգիպտոս, դադարել կուսակցական լինելը, նվիրվել գրական, կրթական, հասարակական գործունեությանը: Կահիրեում հիմնել է վարժարան, որը գոյատևել է չորս տարի. այդ ընթացքում հրատարակել է «Փյունիկ» կիսամյա և «Նոր օր» եռօրյա պարբերականները:

 1904-1906-ին եղել է Ալեքսանդրիայի ազգային վարժարանի տնօրեն: 1907-ին մեկնել է Ռումինիա, իսկ օսմանյան սահմանադրության հռչակումից հետո վերադարձել է Կ. Պոլիս, մի պահ շարունակել է «Փյունիկը», նաև «Գաղափար» (42 համար) թերթը, խմբագրել է «Մանզումե էֆքյար» օրաթերթը, որտեղ տպագրել է «Բանտե բանտ» վեպը, որն առանձին գրքով լույս է տեսել 1910-ին: Continue reading

Advertisements

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՍկզբնական շրջանում մյուռոնօրհնությունը կատարվում էր Ավագ Հինգշաբթի օրը, երբ Հիսուս հաստատեց Ս. Հաղորդության խորհուրդը: 19-րդ դարի «Մաշտոցները» հրահանգում են, որ այն կարելի է կատարել նաև Հոգեգալստին կամ որևէ այլ պատշաճ օր: Հաճախ Մյուռոնօրհնությունը տեղի է ունեցել նաև Վարագա Ս. Խաչի տոնին (այս տարի ևս նույն տոնին է օրհնվելու Մյուռոնը), որը խաչին նվիրված մեր ազգային-եկեղեցական ինքնատիպ տոնն է: Հաշվի առնելով, որ այդ օրը բազմաթիվ ուխտավորներ են ժամանում Ս. Էջմիածին աշխարհի բոլոր կողմերից, ինչպես նաև Արարատյան դաշտավայրի եղանակային պայմանները` վերջին շրջանում Մյուռոնն օրհնվում է աշնանը: 20-րդ դարում սրբազան այս արարողությունը կատարվել է Մայր Տաճարի ներսում կամ զանգակատան դիմաց: Քանի որ այժմ շատերն են ցանկանում մասնակցել Մյուռոնօրհնությանը, 2001 թ. սկսած այն տեղի է ունենում նորակառույց Ս. Տրդատի Բաց խորանում: Այս տարի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ս. Պատարագ կմատուցվի Միածնաէջ Մայր Տաճարում, իսկ երեկոյան տեղի կունենա Մյուռոնօրհնությունը:

Դարերի ընթացքում հայոց Մյուռոնի հրաշագործ զորության մասին բազում պատմություններ են ստեղծվել` ընդգծելով նրա զորությունն ու ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆուժը: Միջնադարում շրջանառված մի ավանդության համաձայն` 1023 թ. հունվարի 6-ին` Աստվածհայտնության տոնին, բյուզանդական կայսեր և ավագանու ներկայությամբ Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը (1019-1058) Մաչկա կոչվող գետակի վրա կատարում է մեր ավանդական Ջրօրհնեքի կարգը:

Կայսրը կարգադրում է, որ Հայոց Հայրապետը ծեսը կատարի հայկական ծեսով, իսկ հույները` իրենց: Նա հայերին ավելի բարձր տեղում է կանգնեցնում, քան հույներին: Ըստ Կիրակոս Գանձակեցու († 1271) այս քայլի իմաստն այն էր, որ վերևում հայերի օրհնածը ներքևում հույները վերստին օրհնեին` այն կատարյալ դարձնելով: Արիստակես Լաստիվերցին (11 դ.) գրում է, որ երբ Վեհափառը Մյուռոնը կաթեցրեց, հանկարծակի ճառագայթող լույսի ցնցուղներ դուրս ելան ջրից, դա տեսան բոլոր հավաքվածները, փառաբանեցին Աստծուն և մեր հավատի զորությունը բարձրացավ: Հետագա պատմիչները ոչ միայն չեն բավարարվում երևացած լույսի հրաշքով, այլ նաև որոշ հավելումներ կատարում: Continue reading