ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


 

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՀայոց Եկեղեցու նվիրյալ, մտավորական եկեղեցական Կարապետ եպս. Տեր-Մկրտչյանը (1866-1915) 1897 թ. այսպիսի տողեր է գրում Մյուռոնօրհնությունից առաջ. «Ինչպիսի՜ վեհ խորհուրդ, ի՜նչ հրաշալի զօրութիւն մի բուռն հասարակ իւղի մէջ: Սկսած այն օրից, երբ առաջին անգամ մեր լեռները բարձրացաւ Տիրոջ առաքեալը եւ խաչակնքեց այս երկրին, երբ նորակառոյց Իջման տաճարի բեմը բարձրացաւ Տիրոջ այն մեծ խոստովանող մեր Ս. Լուսաւորիչը եւ իւր կենդանի աջով Ս. միւռոն օրհնեց նորահաւատ հօտի համար` անթիւ անգամ կրկնուել է նոյն խորհուրդը եւ աստուածային հոգւոյ այդ չնաշխարհիկ զօրութիւնը օրհնեալ իւղի միջնորդութեամբ նորանոր սերունդներ է վերածնել յաւիտենական կեանքի համար, ժառանգաբար մէկից միւսին անցնելով` իբրեւ ամենաթանկագին աւանդ, իբրեւ հայ ժողովրդի հոգեւոր միութեան ամենանուիրական երաշխիք: Եւ ամեն անգամ, երբ Ս. Էջմիածնի տաճարում միւռոն է օրհնուում Ս. Լուսաւորչի աջով, եւ հին միւռոնը նորի հետ խառնուում Լուսաւորչի յաջորդի ձեռքով` զգում է իւր հոգու խորքում հայ քրիստոնեան, որ ամփոփուեցաւ այդտեղ, նորոգուեցաւ եւ կրկին պիտի ծաւալի ի սփիւռս ամբողջ աշխարհի ժառանգական այն մեծ շնորհը, որ այդպիսով մի նոր հանգոյց եւս աւելացաւ հների վերայ ու երկարեց իւր եւ իւր ժողովուրդի գաղափարական կեանքի թելը…: Այո՛, միւռոնօրհնութեան վսեմ հանդէսը ամենից առաջ մխիթարութիւն է մեզ համար եւ կենդանի ոգեւորութեան առիթ. նա մեզ յիշեցնում է, որ ունինք մի բարիք, որ բոլորին փոխարինել կարող է, մի գանձ, որ անկողոպտելի է եւ անսպառ հարստութեան աղբիւր` Լուսաւորչի սուրբ հաւատը, այդ հաւատը մեր մէջ ներշնչող եւ պահպանող հոգին. եւ քանի կենդանի է նոյն հաւատը, նորոգուում է նոր միւռոնի հետ եւ նորանոր սերունդների կեանք պարգեւում նահատակ նախնեաց անմահութեան հոգին` կենդանի ենք եւ մենք, կենդանի է հայ անունը…: Հոգին կենդանի ինչ է եւ միայն կենդանի կրծքերի ներքոյ կարող է պահել իւր զօրութիւնը. որպէս զի ծաւալի նա Սուրբ միւռոնի կաթիլների հետ եւ իրօք մի նոր սերնդի վերակենդանութեան պատճառ լինի, հարկաւոր է, որ կենդանի եւ գործունեայ լինի նախ ներկայ սերունդի մէջ, կենդանի այն եկեղեցւոյ մէջ, որ իւր սրբազան խորհուրդներով հաղորդում է նորա զօրութիւնը իւր զաւակներին, բայց կենդանի, բանաւոր դաստիարակութեան միջոցաւ միայն արծարծում եւ ներգործական դարձնում: Արդեօք զգո՞ւմ ենք մեր մէջ այդ կենդանութիւնը. նման չե՞նք արդեօք այն ծառային, որ իւր տիրոջից ստացած աւանդը տանում գետնի տակն է թաղում եւ նորա շահեցման մասին ամենեւին չէ հոգում: Թո՛ղ ուրեմն իւրաքանչիւր հայի մէջ եռայ նախնեաց այն աստուածաբաշխ հոգին ս. միւռոնի կաթսան Ս. Էջմիածնի Տաճարի բեմի վերայ տեսնելիս, եւ բազուկները դէպի երկինք, դէպի Աստուծոյ Միածին Որդին կարկառած` աղաչեն, որ վերակենդանացնէ եւ արծարծէ նոյն հոգին Իւր թանկագին արեամբ գնուած ժողովրդի մէջ. հրաշալի զօրութիւն պարգեւէ օրհնեալ իւղի կաթիլներին մի նոր սերունդ ի կեանս հրաւիրելու, որ ոչ միայն մարմնով եւ արեամբ հարազատ ժառանգ լինի քրիստոնեայ հայութեան, այլ հոգւով` դէպի Աստուծոյ արքայութիւն առաջնորդող Հոգւով»:

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՀնում Մյուռոնօրհնեքը կատարվել է Ս. Պատարագի ընթացքում: Վերջին շրջանում այդ օրն առավոտյան Մայր Տաճարում Ս. Պատարագ է մատուցվում, իսկ երեկոյան տեղի է ունենում բուն արարողությունը: Նախքան արարողությունը, Վեհափառ Հայրապետը և 12 արքեպիսկոպոսներ կամ եպիսկոպոսներ զգեստավորվում են պատարագչի ամբողջական հագուստներով: Հայոց Հայրապետը հոգևորականների դասի ուղեկցությամբ և ամպհովանու ներքո Վեհարանից կամ Մայր Տաճարից «Խորհուրդ խորին» Continue reading

Advertisements