Բանախոսություն ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում


Սեպտեմբերի 25-ին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժ. Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում հանդես  եկավ  «Սրբալույս Մյուռոն» թեմայով բանախոսությամբ, որն սկսվեց Տերունական աղոթքով:

Տեր Հայրը բացատրեց Սուրբ Մյուռոնի խորհրդի, Մյուռոնօրհնության կարգի և օգտագործվող սրբությունների մասին:

Բանախոսության ավարտին հարց ու Continue reading

Advertisements

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԴարերի ընթացքում Սրբալույս Մյուռոնը հայ մարդու համար դարձել է նվիրական սրբություն և ազգային դրոշմի խորհրդանիշ, որը միավորել է աշխարհացրիվ հայությանը` զանազան արտահայտությունների միջոցով արտացոլվելով նաև մեր հոգեբանության և մտածողության մեջ: Իր խոսքերին առավել ստուգություն հաղորդելու համար շատ անգամ կարելի է լսել «Էն կանաչ Մեռոնը վկա», երեխայի անմեղությունն ու մաքրությունը ցույց տալու համար «Մեռոնի հոտը դեռ գալիս է» ժողովրդական արտահայտությունները:

 Երբ ինչ-որ կեղտոտ բանի ենք ձեռք տալիս կամ ոչ ճիշտ բան ճաշակում, մեծերն ասում են` «Մեռոնվելիք եղանք», այսինքն` վերստին մաքրվելու համար Մեռոն է պետք: Երբ մեկը սկսում է իրեն վատ պահել, ասում են` «Կանաչ մեռոնը պակասել է»: Երբեմն խմիչքի մաքուր և հաճելի լինելու դեպքում կարելի է լսել հետևյալ խոսքերը` «Ոնց որ Մեռոն լինի»: Շատ անգամ այն աղբյուրին, որը բժշկող զորություն ունի, անվանել են «Մեռոնաղբյուր»: Continue reading