ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՁիթայուղից հետո Ս. Մյուռոնի երկրորդ հիմնական նյութը ԲԱԼԱՍԱՆՆ է (լատ. Commifora opobalasamum): Այն փշատենու նման մշտադալար ծառի կեղևի կտրվածքից հոսող յուղային խեժ է, որը հանդիպում է Արաբական թերակղզում, Հնդկաստանում, Աֆրիկայում, Պաղեստինում և Վիետնամում:

 Բալասանն օգտագործվում է կրոնածիսական նպատակով և բժշկության մեջ: Մյուռոնի պատրաստության ժամանակ բալասանը փափկեցնում են կտավատի յուղով, որպեսզի կարողանա միախառնվել ձիթենու յուղին: Մյուռոնի կանոնը հրահանգում է, որ ինչքան շատ լինի այն, այնքան ավելի լավ է: Լինելով Մյուռոնի մակարդը` բալասանի մասին հյուսվել են տարբեր ավանդություններ հայ մատենագրության մեջ, այն գովերգվել է նաև գեղարվեստական ստեղծագործություններում: Continue reading

Advertisements