Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է  


Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:

Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն՝ Հռիփսիմյանց կույսերը, փախչելով Դիոկղետիոնոս կայսեր հալածանքներից ու հետապնդումներից, գալիս են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հնձաններում: Սակայն մինչև Վաղարշապատ հասնելը, նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք ընկած Վարագա լեռան վրա: Սբ. Հռիփսիմեն իր կրծքին կախած Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքն ապահովության համար հանձնում է աղոթող ճգնավորներին և խնդրում, որ պահեն այն քարայրներից մեկում: Սուրբ մասունքն այդպես պահված մնում է մինչև 7-րդ դարը: 653 թվականին, երբ Թոդիկ ճգնավորն իր Հովել աշակերտի հետ աղոթում էր Վարագա լեռան վրա և խնդրում, Continue reading

Advertisements

Վայքի քաղաքային վարժարանի օրհնություն. Մյուռոնօրհնության դաս


  

Աղբյուր՝ Վայքի տարածաշրջանի
Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոն

 

 

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԲոլորս ալ գիտակից ենք այն հոգևոր պայծառ իրողութեան, որ Միւռոնը ոչ միայն Աստուածային կնիքն է Ս. Հոգւոյն, այլև «Ճակտի գիր»ին պէս ազգային դրոշմը հայ մարդու իւրայատուկ կերպարին և ինքնուրոյն դիմագծութեանը: Միւռոնը մեր քրիստոնէական հայկականութեան խորհրդանիշն է, մեր ինքնութեան և արժանապատւութեան ցուցանիշը, մեր միութեան սրբազան շաղախը, մեր հոգեկան կեանքի աւիշը, որ մեր հոգևոր ծառի` Հայոց Առաքելական Եկեղեցու արմատներից արտաբխում է որպէս կենսայնութեան և պտղաբերութեան աղբիւր:

Հին Միւռոնն այսօր ահա խառնուեց նորին մէջ Continue reading