ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԲոլորս ալ գիտակից ենք այն հոգևոր պայծառ իրողութեան, որ Միւռոնը ոչ միայն Աստուածային կնիքն է Ս. Հոգւոյն, այլև «Ճակտի գիր»ին պէս ազգային դրոշմը հայ մարդու իւրայատուկ կերպարին և ինքնուրոյն դիմագծութեանը: Միւռոնը մեր քրիստոնէական հայկականութեան խորհրդանիշն է, մեր ինքնութեան և արժանապատւութեան ցուցանիշը, մեր միութեան սրբազան շաղախը, մեր հոգեկան կեանքի աւիշը, որ մեր հոգևոր ծառի` Հայոց Առաքելական Եկեղեցու արմատներից արտաբխում է որպէս կենսայնութեան և պտղաբերութեան աղբիւր:

Հին Միւռոնն այսօր ահա խառնուեց նորին մէջ և մեր Եկեղեցու դարաւոր կեանքի անբեկանելի շարունակականութեան զօրութիւնը լցրեց մեր հոգիների մէջ` մեր նոր կեանքին որպէս մղիչ ոյժ և մեր ազգային ամբողջականութեան որպէս կաթ մայրենի և հաց կենդանի (Գարեգին Ա Կաթողիկոս, 1996 թ. սեպտ. 8, Մյուռոնօրհության քարոզից):

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

 

Advertisements