Մյուռոնօրհնությանը նվիրված բաց դաս Արտաբույնքի  Ս. Մարիամ Աստվածածին մատուռում


Բաց դաս Վայոց ձորի մարզի Արտաբույնք համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռում` նվիրված Մյուռոնօրհնությանը:

Աղբյուր՝ Վայոց Ձորի տարածաշրջանի
 Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոն

 

Advertisements

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆվիրակներն իրենց հետ վերցնում էին Ս. Մյուռոնը և Հայրապետական կոնդակը, որով հաստատվում էր իրենց ինքնությունը և իրավասությունները, քանզի որոշ հոգևորականներ նվիրակի անվան տակ շահագործում էին մարդկանց և գցում Ս. Էջմիածնի հեղինակությունը: Այն ժամանակ չկային այսօրվա փոխադրամիջոցները, և նվիրակները ստիպված էին շրջագայել քարավաններով, նավերով և այլ հասանելի ձևերով: Նրանք ապահովագրված չէին բնական աղետներից, արհավիրքներից և ավազակների հարձակումներից, երբեմն էլ ընկնում էին տարբեր արկածների մեջ:

Այսպես` Ս. Էջմիածնի նվիրակ Հովհաննես Պոնտացի եպիսկոպոսը 1762 թ. հունվարի 20-ին Բասրայից նավ է նստում և 40 օր հետո հասնում է Հնդկաստանի Սուրաթ քաղաքը, այնտեղից էլ նավով ճանապարհ է ընկնում դեպի հայաշատ Կալկաթա: 60 օրյա նավավարությունից հետո, երբ գրեթե հասել էին Կալկաթային, փոթորիկը կործանում է նավը, նվիրակը և 4 այլ հայեր հրաշքով փրկվում են: Ցավոք, ջուրը տարել էր նվիրակի սնդուկը, որի մեջ էին Մյուռոնը, նրա գրքերը և կոնդակը: Աստծո նախախնամությամբ մի քանի օր անց սնդուկը հայտնվում է պատահաբար, որի մեջ անվնաս էր մնացել միայն Մյուռոնը: Բայց այդ դեպքից հետո էլ նվիրակը հանգստություն չի գտնում: Continue reading

Այսօր Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օրն է


Այսօր Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օրն էՍբ. Եվստաթեոսը (Բ դար) Հռոմում ապրող մի մեծահարուստ և բարեգործ զորավար էր: Տիրոջ տեսիլքից հետո հեթանոս զորավար Պղակիդոսը դարձի է գալիս և իր ողջ ընտանիքի հետ մկրտվում՝ ստանալով Եվստաթիոս անունը: Կայսրից շնորհազուրկ է լինում և կորցնելով ողջ հարստությունը՝ Հռոմից մեկնում: Դաժան փորձություններ են բաժին ընկնում նրան. ծովահեններն առևանգում են կնոջը՝ Թեոփիստային, իսկ գետանցի ժամանակ կորցնում է երկու մանկահասակ որդիներին, որոնք մոլեգնած գետի ջրերից փրկվելով՝ տարբեր մարդկանց որդեգիրներն են դառնում:

Եվստաթեոսը ողբում է ընտանիքի կորուստը, սակայն Հոբ երանելու հնազանդությամբ ընդունում է Տիրոջ կամքը: Շուտով նրան կրկին կանչում են զինվորական ծառայության՝ Հռոմը թշնամիներից ազատագրելու համար: Պատերազմի ժամանակ, Տիրոջ նախախնամության շնորհիվ, գտնում է իր ընտանիքի անդամներին: Երբ հաղթանակած վերադառնում է Հռոմ, մերժում է կատարել կայսրի պահանջը` զոհ մատուցել հեթանոս աստվածներին՝ պնդելով, որ իր հաղթանակի համար պարտական է միայն Հիսուս Քրիստոսին: Զայրացած Ադրիանոս կայսրը հրամայում է Սբ. Եվստաթեոսին, նրա կնոջն ու երկու երիտասարդ զավակներին այրել՝ շիկացրած պղնձե ցուլի մեջ փակելով:Սբ. Երմոնե կույսը (Բ դար) Փիլիպպոս սարկավագի դուստրն էր: Իր քրոջ՝ Եվտիքիայի հետ ուղևորվում է Հովհաննես Ավետարանչին փնտրելու: Երբ իմանում է առաքյալի մահվան մասին, ճանապարհին հանդիպում է Պողոս առաքյալի աշակերտ Պետրոնիոսին, որին էլ աշակերտում է: Հիմնում է մի բուժարան, որտեղ բժշկում է բոլոր կարիքավորներին՝ քարոզելով Տիրոջ խոսքը: Տրայանոս կայսեր կողմից չարչարվում է, բայց անսասան մնում իր հավատի մեջ:

Նահատակվում է Ադրիանոս կայսեր օրոք, քանզի զոհ մատուցելու պատրվակով մտնում է հեթանոսական տաճար,որտեղ իր աղոթքով կործանվում են բոլոր կուռքերը:Սբ. Նեքտարինե կույսն Ալեքսանդրիայի կառավարիչ Կոնստասի դուստրն էր: Ունենալով բացառիկ գեղեցկություն և գիտելիքներ՝ ցանկություն էր հայտնել ամուսնանալ միայն նրա հետ, ով իրեն կգերազանցեր ամեն ինչում: Continue reading