Մայր Աթոռում տեղի ունեցավ Ս. Մյուռոնի բաշխման արարողությունը


Սեպտեմբերի 29-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատանը տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը:
Նորօրհնյալ Ս. Մյուռոնի բաշխումն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Ապա ողջույնի խոսք ասաց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` ուրախությամբ փաստելով, որ տոնական օրերը Մայր Աթոռում եզրափակվում են Հաղթության Սրբալույս Մյուռոնի բաշխմամբ:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս. Մյուռոնով լի անոթները փոխանցեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Ամենայն Հայոց Կաթողիկոսության 37 թեմերի առաջնորդներին:
Բաշխման արարողությունից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկաներին:

Փառք և գոհություն հայտնելով Բարձրյալին Մյուռոնօրհնության արարողությունն անցկացնելու շնորհի համար` Նորին Սրբությունը մասնավորապես նշեց. «Սրբալույս Մյուռոնի օրհնությունը, որ ամեն յոթ տարին մեկ կատարվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, իր մեջ հոգևոր նորոգության խորհուրդն ունի, և ստեղծված մթնոլորտը, աշխարհի տարբեր կողմերից մեր հավատացելոց խանդավառ մասնակցությունը վկայությունն է մեր հոգևոր զարթոնքի: Աշխարհասփյուռ մեր զավակներն անհամբերությամբ սպասում են, թե երբ են իրենց առաջնորդները Սրբալույս Մյուռոնը տանելու թեմեր և այնտեղ կազմակերպելու Ջրօրհնյաց արարողություններ, որպեսզի դրանց միջոցով հավատացյալները կարողանան արժանանալ Սրբալույս Մյուռոնի շնորհներին»:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց նաև Մայր Աթոռի մուտքին կանգնեցված Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի երկու խաչքարերի նմանօրինակների օծմանը: «Դրանք կանգնեցրեցինք այս նվիրական պահին որպես ուխտի խաչքարեր ինչպես մեր ժողովրդի, այնպես և Continue reading

Advertisements

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՍ. Մյուռոնի դրոշմով ճանաչում, ապրում, զգում և պահպանում ենք մեր հայ և քրիստոնյա ինքնությունը, մեր ազգային ամբողջականությունը: Մյուռոնադրոշմ հաղթել ենք վասն հավատի և վասն հայրենյաց կենաց և մահու մեր բոլոր պատերազմները, մեր գոյության և լինելիության բոլոր մարտերը: Մյուռոնի զորությամբ ու լույսով միավորել և միավորում ենք մեր անցյալը, ներկան և մեր զավակների ապագան:

Մյուռոնօրհնությունը, սիրելի հայորդիներ, կոչ է և հրավեր ազգիս` մնալու սրբության շնորհի մեջ, մերժելու չարը ու չարի գործերը և մեր կյանքում անստվեր պահպանելու Տիրոջ Ավետարանի լույսը: Մյուռոնօրհնությունը պատգամ է ապրելու Քրիստոսով, ընթանալու Քրիստոսի հետ, քանզի Ս. Մյուռոնով ի Քրիստոս մկրտված` Քրիստոսով հանդերձավորվեցիք: Տիրոջ հետ, տերունապարգև սիրով միայն պիտի գերակայեն մեր կյանքում բարությունն ու արդարությունը, մեր սրտերի մեջ անսասան ու անբիծ պիտի մնա մեր հայրերի սուրբ հավատքը և մեր ուղին լինի բազմարդյուն ու բարեհույս…: Continue reading