ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 ԻՄ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՍԻՐՈ ՎԱԽՃԱՆԸ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Դա իմ պատանեկան առաջին սերն էր, որը կարող էր ինձ համար կործանարար լինել, բայց բախտը, ճակատագիրը կամ դեռ չհայտնաբերված մի ուժ, ինչպես կուզեք անվանեք, ուրիշ բան էր սահմանել:

Հաջորդ օրն ընկերս չեկավ, քանի որ գնացել էր քաղաք: Ստիպված այդ օրը նույնպես տուն չկրցա գնալ: 3-րդ օրը, երբ տիրուհիս ոչխարները կթեց և տուն եկավ, հայտնեց, որ Զիլֆինազը հիվանդ է, կոկորդը ցավում է: Այդ լուրն ինձ ավելի գրգռեց. ուզում էի ժամ առաջ գնալ տուն և իմ սիրեցյալին տեսնել, բայց ճար չկար, մինչև ընկերոջս գալը, ստիպված էի հանդում մնալ: 6 օր ընկերս չեկավ, իսկ Զիլֆինազի դրությունն օր ըստ օրե վատանում էր, մայրը լաց էր լինում և ասում, որ ջերմությունը շատ բարձր է, կոկորդն ուռած է, իսկ շնչառությունը դժվարացած:

6-րդ օրն  ընկերս եկավ, այդ գիշեր չքնեցի, անհամբեր սպասում էի լուսանալուն: Հազիվ արշալույսը բացվեց՝ վազելով գնացի տուն և մինչ տեսնեմ, որ խեղճ աղջիկը վերջին վարկյաններն է ապրում, մոտենում եմ անկողնուն, դժվարությամբ ձեռքը երկարում, ձեռքս բռնում ու նվաղկոտ ձայնով ասում է. «Ա՜խ, վերջապես եկար, մեռնում եմ»:

Continue reading

Advertisements

Այսօր Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի հիշատակության օրն է


Այսօր Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի հիշատակության օրն էՍ. Հովհան Ոսկեբերան Հայրապետը եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրերից է: Նա ծնվել է 347 թվականին Անտիոքում: Իր հիմնավոր ուսումն ստացել է Անտիոքի աստվածաբանական դպրոցում, և ճարտասանության մեջ հմտացել Լիբանիոսի դպրոցում: Նա դեռ երիտասարդ իրեն նվիրել է ճգնողական կյանքին: 381 թվականին Մելետիոս Անտիոքացու կողմից ձեռնադրվել է սարկավագ, իսկ 386 թվականին Փլաբիանոսի կողմից` քահանա: Այս ընթացքում սքանչելի ու պերճախոս քարոզների շնորհիվ արժանացել է «Ոսկեբերան»   տիտղոսին:

398 թվականին, հակառակ իր կամքի, ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք և եռանդով ու նախանձախնդրությամբ ձեռնարկում մայրաքաղաքի բարեկարգումը, որ հեռացած էր քրիստոնեական կենցաղից և ապրում էր անբարո ու վեճերով լի կյանքով: Ապականությունն ու կրոնական անտարբերությունը բույն էին դրել թե հասարակ ժողովրդի, թե արքունիքի ու հոգևորականության մեջ: Իսկ Ոսկեբերանը կշտամբում էր ամեն տեսակ անբարոյականություն, ինչի պատճառով էլ իր վրա է հրավիրում Եվդոքսիա կայսրուհու զայրույթը:

Continue reading

Այսօր Սևերիանոս Սեբաստացու, Բաբելա Ծերունու և նրա ութսունչորս աշակերտների հիշատակության օրն է  


Այսօր Սևերիանոս Սեբաստացու, Բաբելա Ծերունու և նրա ութսունչորս աշակերտների հիշատակության օրն է  Սևերիանոսը († 320) նշանավոր զորավար էր Փոքր Հայքի Սեբաստիայի արքունի բանակում, Լիկիանոս կայսեր օրոք: Երբ «Հայկական լեգեոն» կոչված գնդի 40 քրիստոնյա զինվորները բանտարկվում են, Սևերիոսն այցելում է նրանց և հոգածություն ցուցաբերում:
Նրանց նահատակությունից հետո էլ շարունակում է պաշտպանել քրիստոնյաներին և քննադատել օրվա իշխանավորներին, որոնք անտեղի հալածում են անմեղ քրիստոնյաներին: Սակայն կրկին դատական ատյան է բերվում, անլուր չարչարանքների ենթարկվում` արժանանալով մարտիրոսության պսակի:Բաբելա Ծերունին († 298) ուսուցիչ էր Նիկոմիդիայում, Մաքսիմինոս կայսեր օրոք, որտեղ քրիստոնյա մանուկներին Սուրբ Գիրք էր ուսուցանում:
Հեթանոսները կայսրին հայտնում են, որ նա երեխաներին Սբ. Գիրք և քրիստոնեական բարեպաշտություն է սովորեցնում: Կայսեր այն հարցին, թե` «Ինչո՞ւ ես երեխաներին օտար կրոն սովորեցնում և ոչ` մերը», ծերունին պատասխանում է. Continue reading

Խաչի Գյուտի տոնը Արկազի Սուրբ Խաչ վանքում


Հոկտեմբերի 25-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց խաչին նվիրված 4 տոներից վերջինը՝ Գյուտ Խաչը:

Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժ. Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանն Արկազի Սուրբ Խաչ վանքում տոնի առիթով մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին մասնակցում էին բազմաթիվ ուխտավորներ:

Տոնի օրն Արկազի Սբ. Խաչ վանք ուխտի էին եկել նաև Երևանի Սբ. Զորավոր եկեղեցու հավատացյալները՝ գլխավորությամբ իրենց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի:

Continue reading

Այսօր Սբ. Անաստաս քահանայի, Վարոսի, Թեոդորիտի և նրա որդիների հիշատակության օրն է


Այսօր Սբ. Անաստաս քահանայի, Վարոսի, Թեոդորիտի և նրա որդիների հիշատակության օրն էԱնաստաս քահանան († 628) նահատակվել է Պարսկաստանի Խոսրով Բ արքայի կողմից: Նա ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ քաղաքից, ավազանի անունը՝ Մակունդատ: Երբ 614թ. պարսիկները գրավում են Երուսաղեմը և Քրիստոսի խաչը գերի տանում Պարսկաստան, նա՝ որպես պարսկական բանակի զինվոր, տեսնելով Տիրոջ Խաչի միջոցով կատարվող հրաշքները, դարձի է գալիս: Ապա նա Երուսաղեմ է գնում, մկրտվում Մոդեստ պատրիարքի կողմից` վերակոչվելով Անաստաս, և որպես վանական մտնում է Սբ. Սաբայի վանք: Քարոզության առաքելությամբ նա, Պաղեստինյան Կեսարիա գնալով, որ գտնվում էր պարսիկների իշխանության ներքո, մոգերի է հանդիպում և փորձում նրանց քրիստոնյա դարձնել, սակայն ձերբակալվում է:

Պարսից Խոսրով արքան խոստանում է ազատել նրան, եթե թեկուզ մեկ մարդու մոտ ձևական հրաժարվի Քրիստոսից, բայց ի պատասխան լսում է սրբի ազդու խոսքը. <<Ոչ ոքի առջև, ո՜չ ուրիշի, ո՜չ բացահայտ, ո՜չ գաղտնի, ո՜չ խոսքով, ո՜չ մտքով, ո՜չ անգամ քնի մեջ ես չեմ ուրանա իմ Փրկչին>>: Նրան տանում են Պարսկաստան և կտտանքների ենթարկելով գլխատում 70 այլ քրիստոնյաների հետ: Հերակլ կայսեր (610-641) օրոք նրա մասունքները տեղափոխվում են Կ. Պոլիս և Հռոմ:Վարոսը հռոմեացի զինվոր էր, որ ծառայում էր Եգիպտոսում Մաքսիմինոս կայսեր օրոք: Երբ 7 մենակյացները ձերբակալվում և բանտարկվում են, նրանցից մեկը մեռնում է նույն գիշեր, և Վարոսը մեռնողի տեղն է գրավում, որպեսզի ինքն էլ մարտիրոսանա, ինչի համար դատավորը, զայրանալով, չարաչար տանջանքների ենթարկելով, սպանում է նրան: Continue reading