Այսօր Սբ. Սահակ և Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն է


Այսօր Սբ. Սահակ և Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն էՍբ. Սահակն ու Սբ. Համազասպն Արծրունյաց իշխանական տնից են և Վասպուրականում տանուտիրություն էին անում այն ժամանակ, երբ արաբական խալիֆայությունը խիստ սաստկացրել էր հալածանքները քրիստոնյաների դեմ: 785 թվականին Հայաստանում նոր կառավարիչ է նշանակվում, որին իշխաններն իրենց կրտսեր եղբոր՝ Մերուժանի  հետ սահմանված այցելությունն են կատարում: Կառավարիչն ապստամբության մեղադրանքով ձերբակալում է նրանց և տանջանքների սպառնալիքով պահանջում է խզել կապերը հույների հետ` հրաժարվելով քրիստոնեական դավանանքից: Continue reading

Advertisements

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՀայոց Եկեղեցում պատրաստվող Սրբալույս Մյուռոնն իր բաղադրությամբ և խորհրդով տարբերվում է մյուս Եկեղեցիների օրհնած յուղից: Այն մեզ համար ավելին է, քան պարզապես մի յուղ` դարերի ընթացքում վերածվելով ազգային-եկեղեցական կնիքի: Ուստի պատահական չէ, որ մեր հարուստ ձեռագրական աշխարհում պահպանվել են բազում գրչագրեր, որոնք անդրադառնում են Մյուռոնի կանոնին, խորհրդին, անհրաժեշտ նյութերին և այս սրբազան Յուղին առնչվող այլ խնդիրներին: Հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում այն ձեռագրերը, որոնք մանրամասն անդրադառնում են Մյուռոնի համար անհրաժեշտ նյութերին:

Խնդրի վերաբերյալ մեզ հասած ամենահին ձեռագիրը 1461 թ. ընդօրինակված Մաշտոցյան Մատենադարանի ձեռ. թիվ 4997 է, որտեղ խոսվում է 40 բույսերի և նյութերի մասին: Այլ ձեռագրերում նյութերի քանակը հասնում է Continue reading