Այսօր Սբ. Սահակ և Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն է


Այսօր Սբ. Սահակ և Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն էՍբ. Սահակն ու Սբ. Համազասպն Արծրունյաց իշխանական տնից են և Վասպուրականում տանուտիրություն էին անում այն ժամանակ, երբ արաբական խալիֆայությունը խիստ սաստկացրել էր հալածանքները քրիստոնյաների դեմ: 785 թվականին Հայաստանում նոր կառավարիչ է նշանակվում, որին իշխաններն իրենց կրտսեր եղբոր՝ Մերուժանի  հետ սահմանված այցելությունն են կատարում: Կառավարիչն ապստամբության մեղադրանքով ձերբակալում է նրանց և տանջանքների սպառնալիքով պահանջում է խզել կապերը հույների հետ` հրաժարվելով քրիստոնեական դավանանքից:

Մերուժանը սարսափում է կտտանքներից և մուսուլմանություն ընդունում, սակայն տունդարձի ճանապարհին իբրև դավաճան գլխատվում է Համազասպի տեղապահ Դավիթ Մամիկոնյանի կողմից: Իսկ Համազասպն ու Սահակն աղոթքներով և անտրտունջ տանում են չարչարանքներն ի սեր Քրիստոսի: Դահիճները 786 թվականին նախ գլխատում են կրտսեր եղբորը՝ Սահակին, ապա Համազասպին՝ այրելով նրանց մարմինները:

 

Advertisements