Վայոց Ձորի թեմ

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Advertisements

Հայոց Եկեղեցում պատրաստվող Սրբալույս Մյուռոնն իր բաղադրությամբ և խորհրդով տարբերվում է մյուս Եկեղեցիների օրհնած յուղից: Այն մեզ համար ավելին է, քան պարզապես մի յուղ` դարերի ընթացքում վերածվելով ազգային-եկեղեցական կնիքի: Ուստի պատահական չէ, որ մեր հարուստ ձեռագրական աշխարհում պահպանվել են բազում գրչագրեր, որոնք անդրադառնում են Մյուռոնի կանոնին, խորհրդին, անհրաժեշտ նյութերին և այս սրբազան Յուղին առնչվող այլ խնդիրներին: Հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում այն ձեռագրերը, որոնք մանրամասն անդրադառնում են Մյուռոնի համար անհրաժեշտ նյութերին:

Խնդրի վերաբերյալ մեզ հասած ամենահին ձեռագիրը 1461 թ. ընդօրինակված Մաշտոցյան Մատենադարանի ձեռ. թիվ 4997 է, որտեղ խոսվում է 40 բույսերի և նյութերի մասին: Այլ ձեռագրերում նյութերի քանակը հասնում է անգամ մինչև 58-ի: Հետաքրքրական է, որ նմանաբնույթ ձեռագիր մատյաններում բացակայում է ձիթապտղի ձեթի մասին հիշատակությունը, քանզի բոլորին էլ պարզ էր, որ առանց ձիթայուղի հնարավոր չէ Մյուռոն պատրաստել:

Մյուռոնի նյութերի ուսումնասիրությունը և դրանց աշխարհագրական տարածվածության տեսանկյունից վերլուծությունը փաստում են, որ այդ բույսերի մեծ մասն աճում են մերձարևադարձային և արևադարձային կլիմայական գոտիներում: Միայն մի քանիսն են, որ աճում են այսօրվա ՀՀ-ում: Բնականաբար, նյութերի քանակն ավելի մեծ է Պատմական Հայաստանի տարածքում:

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

 

Advertisements