ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Թիլեկ գյուղը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Նույն օրն ինձ հանդիպեց թուրք մի երիտասարդ և առաջարկեց գնալ իր մոտ որպես ստրուկ: Այդ երիտասարդի հետ էին նաև ուրիշ երկու երիտասարդներ: Ես հրաժարվեցի՝ ենթադրելով, որ երեք երիտասարդներ ուզում են ինձ քաղաքից դուրս հանեն և զվարճանալու համար ինձ սպանեն: Այդ տղաներից մեկը սկսեց հայերեն խոսել և խորհուրդ տվեց գնալ և ավելացրեց.«Եթե սրանց նպատակը քեզ սպանելը լինի, արդյոք,  որպես հայ, ես քեզ խորհուրդ կուտամ, որ գնաս: Գնա,՛ մի՛ վախեցիր և աշխատիր մի կերպ գլուխդ պահել, տեսնենք ինչով կվերջանա, այս ահավոր եղեռնը»:

Այդ տղուն լսելուց հետո որոշեցի գնալ և անտեր-անտիրական մեջտեղները թափառելուց ազատվել: Ինձ մոտ եղած դրամը տվի Ռուբենին և հետևեցի այդ տղին: Օրը մթնել էր, երբ հասանք Թիլեկ կոչված գյուղը: Գնացինք տուն: Հյուսեինը (այդպես էր երիտասարդի անունը) ինձ ներկայացրեց մորը՝ Զյուպետեին, 38-40 տարեկան, վայելչակազմ, համակրելի մի կին, շատ լավ ընդունեց ինձ: Ամուսինը գնացել էր բանակ և գնալուց ի վեր ոչ մի լուր չէին ստացել, բացի Հյուսեինից, որ կլիներ 18-19 տարեկան, ուներ նաև 3 տղա ու 3 աղջիկ: Հյուսեինից փոքրը՝ Վահեն, Հաֆիզը և Մոհեդտին, աղջիկները՝ Զիլֆինազը, Շաքիեն, փոքրի անունը չեմ հիշում: Continue reading

Advertisements

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ  


 

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ   Մյուռոնի հրաշագործ զորության մասին մեր մատենագրության մեջ պահպանվել են բազում պատմություններ, որոնցում մեկ անգամ ևս ընդգծվում է հայոց Մյուռոնի յուրահատկությունն ու առանձնահատկությունը: Այսպես` Գրիգոր Դարանաղցի (1576-1643) ժամանակագիր վարդապետը, նկարագրելով 1605 թ. ձմռանը տեղի ունեցած Մյուռոնօրհնությունը, նշում է, որ եղանակը սաստիկ ցուրտ էր, նույնիսկ ատամներն էին կրճտացնում: Բայց երբ հին Մեռոնի մակարդը լցնում են նորի մեջ և օրհնում Ս. Գր. Լուսավորչի Աջով, կաթսան սկսում է եռալ և գոլորշի է դուրս գալիս: Գրիգոր վարդապետը ձեռքերը մոտեցնում է կաթսային և տաքանում: Continue reading