ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԴարերի ընթացքում հայ մարդու իղձն ու փափագն է եղել գոնե կյանքում մեկ անգամ ականատես լինել Մյուռոնօրհնության սրբազան արարողությանը: Մարդիկ եկել են աշխարհի չորս կողմերից ոչ միայն մասնակցելու այս շքեղ հանդեսին, այլ նաև իրենց առատաձեռն նվերները հանձնելու Ս. Էջմիածնին` Հայոց Եկեղեցու զորացման և պայծառության համար: 1897 թ. սեպտեմբերի 14-ին Խրիմյան Հայրիկը Մայր Աթոռում կատարում է իր առաջին Մյուռոնօրհնությունը: Ժամանակի «Արարատ» ամսագիրը, նկարագրելով արարողության մանրամասները, գրում է, որ վանքի բակում կարելի էր լսել բոլոր բարբառներն ու Կովկասի լեզուները` վերջում հավելելով. «Այդ երեկո հրավառություն կար վանքի բակում և ճեմարանում:

Նվագում էին զինվորները, որոնց հետ մրցում էին աշուղները իրենց ազգային ժողովրդական երգերով: Continue reading

Advertisements

Այսօր Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն է


Այսօր Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն էԲացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72 աշակերտ, որոնց Տերն ուղարկեց Բարի Լուրը քարոզելու բոլոր ազգերին: Ցավոք, Ավետարանում նշված չեն այդ աշակերտների անունները: Ավետարաններում «աշակերտ» բառն ընդհանրապես գործածվում է Քրիստոսի բոլոր հետևորդների համար: Հիսուս Քրիստոսն իր առաքյալներին և աշակերտներին «իբրև գառներ գայլերի մեջ»` երկու-երկու ուղարկեց` քարոզելու Աստծո Արքայությունը` ասելով. «Ով ձեզ լսում է, Ինձ է լսում, և ով ձեզ մերժում է, Ինձ է մերժում» (Ղուկաս 10:16): Continue reading