Տեղի ունեցավ եղեգնաձորյան ,,Բերքի տոն 2015,, ավանդական տոնահանդեսը


Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում տեղի ունեցավ “Բերքի տոն 2015” ավանդական տոնահանդես միջոցառումը: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Տոնի մասնակիցներին ողջույնի խոսք հղեց նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերո Կարապետյանը: 2015 թվականին վայոցձորյան այգիներում ու դաշտերում արտադրված մրգի ու բանջարեղենի օրհնության կարգը կատարվեց Վայոց ձորի թեմի Եղեգնաձոր քաղաքի հոգևոր հովիվ, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի ձեռամբ:

Մարզպետ Հ.Սարգսյանը ողջույնի իր խոսքում տոնական տրամադրություն մաղթեց բերքի տոնի մասնակիցներին: Նա անդրադարձավ երկրի սահմաններում եղած լարվածությանը, բարեմաղթեց հայ զինվորին խաղաղ ծառայություն, իսկ վայոցձորցիներին՝ խաղաղ կեցություն և խաղաղությամբ արտադրած բերք ու բարիքի բարի վայելում: Մարզպետ նշեց, որ եղեգնաձորյան բերքի տոնով ավարտվում է հոկտեմբեր ամսին Վայոց ձորի մարզում կազմակերպված աշնանային եռատոնը և հավելեց, որ բերքի տոնը վաղուց դուրս է եկել եղեգնաձորյան տոն լինելու սահմաններից և դարձել մարզային տոնակատարություն: Միջոցառմանը մասնակցում էին Հայոց բանակի գեներալներ՝ ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ Հովիկ Օհանյանը և ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, հյուրեր՝ ՀՀ այլ մարզերից և բազմաթիվ զբոսաշրջիկներ: Տոնակատարության մասնակիցները համտեսեցին ամֆիթատրոնին հարակից Նարեկացի փողոցում տեղադրված համայնքների տաղավարների անուշահամ ուտեստները և հիացան սեղանների գեղեցիկ ձևավորումներով:

Միջոցառման համերգային ծրագիրը Վայոց ձորին նվիրված երգի գեղեցիկ կատարումով բացեց բազմաթիվ մրցանակների դափնեկիր, վայոցձորցի սիրված երգիչ Արթուր Կարապետյանը: Համերգային ծրագրին մասնակցում էին արմատներով վայոցձորցի սիրված Continue reading

Advertisements

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


 

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸստ մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի` հունարեն «Մեռոն» բառը նշանակում է «հեղուկ անուշահոտություն, հոտավետ յուղ», որը ծագում է «քսել, օծել» արմատից: Չնայած այս ստուգաբանությանը, հայկական միջավայրում այն կապվել է «մեռնել», «դառնություն» և «մռայլ» բառերի հետ: Հայոց Եկեղեցու վարդապետներն ու հայրերն այսպես են մեկնաբանել` նկատի ունենալով Ս. Մկրտության խորհուրդը: Օր.` ԺԳ դարի նշանավոր վարդապետ Հովհաննես Երզնկացի Պլուզն ասում է. «Եվ Մեռոնը խաչանման ջուրն է կաթեցնում, որովհետև Մեռոնը Քրիստոս է, իսկ խաչաձևը Քրիստոսի խաչն է: Եվ ինչպես Քրիստոս խաչով մեռավ, նույնպես էլ քրիստոնյան Քրիստոսի հետ Ավազանի մեջ խորհրդաբար խաչակից է դառնում Քրիստոսին, և ասես մեռնում է այս աշխարհի և մեղքերի համար, և միայն Քրիստոսի բարեգործությամբ կենդանի լինում»: Իսկ աղոթասաց Ս. Գր. Նարեկացին եբրայեցերենի հետևողականությամբ Մյուռոնը ստուգաբանում է «մեռա» բառով, որ նշանակում է «դառնություն»: Continue reading