Այսօր Պանդալեոն բժշկի, Երմողեա քահանայի և Եվպրաքսիա կույսի հիշատակության օրն է


Սբ. Պանդալեոնը և Երմողեա քահանան Նիկոմիդիայից էին, Մաքսիմիանոս կայսեր ժամանակակիցները: Քրիստոնյա մոր մահից հետո Սբ. Պանդալեոնին դաստիարակել է հեթանոս հայրը: Նվիրվել է բժշկությանը` արժանանալով կայսեր բարեհաճ վերաբերմունքին: Աստծո նախախնամությամբ հանդիպել է Երմողեա քահանային, որն էլ նրան դաստիարակել է քրիստոնեական ոգով:

Երմողեա քահանան մկրտել է Պանդալեոնին, և նա սկսել է պայքարել մեղքի, աղքատության և հիվանդության  դեմ: Երբ 303 թվականին սկսվում են քրիստոնյաների դեմ հալածանքները, Պանդալեոնին նախանձող բժիշկները նրան ամբաստանել են կայսեր առաջ: Նա չարչարանքների է ենթարկվել, բայց հրաշքով ազատվել է: Կայսրը տեղեկացել է, որ նրա դարձի պատճառը Երմողեա քահանան է, ուստի հրամայել է նախ նրան գլխատել, հետո Պանդալեոնին: Continue reading

Advertisements

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


 

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՀնում Ս. Մյուռոնով օծվել են նաև հայոց թագավորները: Հայկական ձեռագրական հավաքածուներում պահպանվել են թագավորի օծման կանոնի մի քանի խմբագրություններ, որոնք տարբերվում են իրենց բովանդակությամբ և շեշտադրություններով: Քանի որ թագավորի օծումը, Մյուռոնօրհնեքը և եպիսկոպոսի ձեռնադրությունը վերապահված են միայն կաթողիկոսին, կաթողիկոսական օծման հետ դրանք զետեղվել են հատուկ կաթողիկոսական «Մաշտոցում»:

 Բնական է, որ այսպիսի «Մաշտոցներ» քիչ են եղել և պահվել են միայն կաթողիկոսարաններում: Ցավոք, մեզ հայտնի չէ, թե ի´նչ ծեսով էին թագավոր օրհնում Արշակունյաց շրջանում: Բայց պատմական տվյալները վկայում են, որ Բագրատունյաց և Կիլիկյան թագավորությունների շրջանում թագավորական հանդեսը կատարվում էր օծմամբ: Կրկին աշխարհաքաղաքական և արևմտյան ազդեցության նկատառումներով վիճելի է եղել, թագավորի` լատինական կամ հայկական ծեսով օծված լինելը: Երբ ուժեղ է եղել արևմտյան ազդեցությունը, աղբյուրները խոսում են լատին ծեսի մասին, իսկ հայկականության զորացման ժամանակ ընդգծում են, որ օծումը կատարվել է հայկական ծեսով և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Continue reading